Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/68

Այս էջը սրբագրված է

Սեղանին վրա, մյուսով տորտը բերնին, գըլխիբաց,
Անոր կապույտ աչքերուն հառած աչքերն իր մըթին
Խըմեց երկա՜ր — փըրփուրեն մինչև մըրուրն — իր գինին։
Հետո ծորեն դուրս քաշեր խուրձ մը դեղձան մազերու
120 Մութ ամպեն դուրս մացառվող ճաճանչներու պես աղու.
Եվ անով իր գինիոտ բերանն աղեկ մը սըրբեց.․.
Անոնք մազերն էին իր գոռող կընոջ՝ զոր բրածեծ
Ըրավ ու ա՜յսպես ահա ծաղրեց այն էգն անուղղա,
Եվ ապշեցուց ամենքն այդ իր անսովոր գործին վրա։
125 Հազիվ Տըրդատ սեղանին դըրավ գավաթը թափուր՝
Լույսերու հոծ ծովուն մեջ թնդաց սըրահն ընդհանուր.
— «Վարձա՛կն ահա, տեղ բացեք, վարձա՜կը, վարդ տեղացեք.
Մազերուն մեջ, ոտքին տակ մարգարիտնե՜ր լեցուցեք»։
Սանդուխներեն վերնատան վար կիջներ կին մը խաժակ․
130 Կը թըրվռային գըլխուն շուրջ աղավնիներ ըսպիտակ։
Ճաճանչավուխտ քողին մեջ աստըղ մէր ան՝ որուն մեծ
Աչքերուն մեջ սևեռուն Տըրդատ գինին իր խըմեց։
Այն ժամանակ սրահ մըտան հինգ ծերունի գուսաններ,
Ուսերնուն վրա վիժանուտ գանգուրներով լուսահեր.
135 Ոլորակեց տավիղն հեշտ, փանդիռն հնչեց փառակոչ,
Նըման արծաթ կարկուտի երգ ջաղբեց դա՛փը դողդոջ․
Եվ յոթնաղի քընարին որովայնին մեջ տոսախ
Նըվագի ծով մ՝ըսկրսավ մըրըրկոտիլ աղեբախ։
Հետո հանկարծ միացած բոլոր լարերն իրարու
140 Պանծացուցին անգամ մ՝ալ փառքերը հին դարերու,
Երդը հըզոր դիքերուն, Դիցուհիի ոսկեմայր,
Երգն աստղահմա քուրմերուն՝ որոնք բագնին վրա մարմար
Վըզան օձեր այրեցին բոցերուն հետ ծառացող.
Երգն՝ ասպետի մը զարմիկ, դյուցազներու զինաշող,
145 Որոնք նըման կայծակի տեղերն՝ իրենց պիրկ ձեռքին՝
Փաղանգներուն կազմը կուռ արյունառուշտ ճեղքեցին.
Հընչեցուցին երգերն հուսկ մեհենական պարերու,