Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/72

Այս էջը սրբագրված է

Բազմականներն ըսկըսան նախանձահույզ քըրքըջալ․
Բակուր ծածուկ մախանքե մակռաներն իր ձյունափայլ
245 Սեղմեր. և նուռ մոր ձեռքին մեջ բըռնած էր այն ատեն,
Ըսկըծանքեն ըսկըսավ ճըմլել։ Ըսավ.— «Իշխա՞ն քաջազեն,
Վըրար երկրեն, ուր կիները կը ծաղկին վարդի պես,
Զայն նիզակովս եմ շահեր, մարտիկներու ընդդեմ վես
Մղելով երկար պայքարներ։ Այժըմ ներե որ ըսեմ՝
250 Թե իմ հարճս է, և չըլլար քեզ աղախին մը նըսեմ։
Եթե կուզես՝ որ մեր զույդ բաժակներն այս մըտերիմ
Հազիվ թափուր գինիե, շլեցվին արյամբ ոխերիմ՝
Թո՞ղ զայն, իշխա՞ն»։ Բնավ չանսաց Բագրատունին սըրարբած
Սեղանին վեր բարձրացուր դաշխուրանն իր գինեմած
255 Ու ձեռքովն իսկ զայն խմցուր, ծունկին վըրա, վարձակին՝
Որ կը ժըպտեր ըմպելու ատեն ժըպտով մհեշտագին։
Իր դողտըրիկ բերանին երկու կողմեն ընդհոլով՝
Թափեցավ քիչ մը գինին ու ծորն ի վար սահելով
Գրնար լճակի պես կարմիր ժողվիլ պորտին մեջ անհայտ։
260 Երբ դեռ բոսոր էին կզակն ու շըրթունքները, Տըրդատ
Բանոնք առած բերանին մեջ համբուրեր կըտղանքով
Զվարթ հեղուկին մնացորդն ըսպունգի պես ծըծելով։
Լըռեց սըրահը համուռ։ Բոլոր դարձած Բակուրին
Կը նայեին, որ կը լմեր դեռ նուռը մեջն ագուռին։
265 Ամեն մարդ հոն թափվելիք արյան մը հոտը կը զգար...
Նահապետն ա՛լ վեր ցատկեր տեղեն իբրև քանասար.
Գընար որ հարճն ազատե, ջախջախե գըլուխն Ասպետին՝
Որ կինն իր տան մեջ կը լլկեր՝ իվր իր ողկույզն իր տաշտին։
Այս որ տեսավ Տըրդատես վարազացավ ու խոպար.
270 Հրեղեն սյունի մէր նըման, դահլիճին մեջ՝ վերամբարձ.
Կոպիճներուն մեջ աչքերն ըսկըսան ժիր թավալիլ