Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/73

Այս էջը սրբագրված է

Մերթ ծովուն խորն ընկլուզվող գունդերու պես հրատեսիլ։
Ձախ թևով հարճը գըրկեց, հետո — «Հա՜, հա՜, — քրքըջաց, —
էգ վագրին հոտն ըմբոշխնել արու վագրի՜ն է տըրված»։
275 Եվ միշտ ժայռի պես կանգուն, շընչելով բոց աչքերեն,
Հուժկու ձեռքով սեղանին վրայե խըլեց, իբրև զեն,
Մեծաքանդակ ըսկուտեղ մամբողջ պղնձով կուռ ձուլված,
Գաղանացավ, փըրփրեցավ, շամբշոտեցավ ու մըխաց.
Եվ ուղղակի արձակեց զայն Բակուրի ճակատին...
280 Վերնատան մեջ ահեղ ճիչ մարձակեց տան տիրուհին,
Ճորտ ու սեպուհ բոլորն ալ դուրս պուղեցան զահանդած.
Որոնց բազուկն էր միշտ վատ՝ երբ հոգին էր սըրարբած։
Սակայն կարծես մըրգակալն այն վրիպեցավ հըրաշքով,
Եվ Բակուրի լոկ մեկ ունկն արյունառուշտ խըլելով
285 Գընաց բադխիլ դիմացի մարմար սյունին մեծադղորդ
Թոթափելով անկե վար կուճեր, կայծեր լուսահորդ։
Ոմանք սատար փութացին Նահապետին կարևեր՝
Որուն խըլված ականջեն, ճըմլված քունքին կը հոսեր
Հոն գինիի սափորին մեջ արյունն իր թըխագույն,
290 Այն ժամանակ Նազենիկ սարսափահար, հանկարծույն,
Փաթաթվելով Տըրդատի պարանոցին՝ ողողեց.
— «Այս հարկին տակ, ո՛վ ասպետ, ա՜լ բաժինս է գան ու ծեծ․
Դուն որ գիտցար զիս վտանգել, ազատե արդ շուտափույթ,
Երբ ես հոժար խըմեցի ձեռքեդ գինին քու սիրույդ
295 Հարկ է ասկե վերջ խըմեմ Բակուրի թույնն ոխության,
Դուն հոս արյուն թափեցիր, և պիտի ե՜ս քավեմ զայն։
Զիս հեռացուր այս երկրեն, եթե չէ գործ մարքենի
Որ ասպետի մը վրիպած հարվածը կին մընդունի»։
Ու ավելի ցած ձայնով հարեց. — «Ես քեզ կը սպասեմ