Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/75

Այս էջը սրբագրված է

Նազենիկի խուցին մեջ. դալկացավ լույսը ճրագին։
Օ՜, ի՞նչ խրխինջ, ի՞նչ դոփյուն, ի՞նչ փոթորկում թանկագին...
325 Կու գա իշխանն ազատել զինք Բակուրի նախանձեն։
Պատուհանին ներքե՜վ է Տրդատ ձիուն վրա արդեն։
Բերկրանքեն հա՞րճը խայտաց, գեղան աչքերը վըրդով
Անպատմելի խընդությամբ, ինչպես երկինքն՝ արևով,
Գիշերն ամբողջ ինք հոն էր, զով խավարին մեջ արթուն,
330 Հանդերձներովը պարի, բամբիոներն ալ մատերուն.
Աստղերուն տակ աղոթող բագոսուհվո մէր նման՝
Վարդերը դեռ հանդեսին մազերուն մեջ ցիրուցան,
Եվ լանջքը մերկ՝ որուն վրա թափված գինին խըրախին
Տակավին միշտ կը սըփռեր իր զըվարթ բույրը չորս դին։
335 — «Ձեռքդ երկարե, — սավ Տրդատ»։ — «Դու գիրկդ

բաց, կը ցատկեմ»։

— «Գըլուխդ, ըզգո՜ւշ, չըփշրես լանջապանիս զրահին դեմ»:
Եվ Նազենիկ անհամբեր հեղեղին հետ վարսերուն
Ասպետին մռայլ ծոցին մեջ նետեր ինքզինքը սարսռուն,
Եվ զայն հեղ մալ ողողեց մազերովն իր դարալիր։
340 Դափրեց նըժույգն և ռունգերը փեռեկած լայնալիր՝
Հորիզոնին դարձուց գլուխն ու մըտրակի մ՛հարվածով
Թաղվեցավ իր արշավին ամպրոպին մեջ փոշեծով։
Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն՝
Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը. արբունք
345 Եվ խորհրդանիշը անմահ Գեղեցիկին, Զորության՝
Փըրփուրներու Դիցուհին ըստինքներով ռոշնական։
Փա՜ռք ձեզի միշտ, գանգրահեր ո՞վ ասպետներ արդընկեց,
Որոնց զրահով վերտըված լանջքերուն տակ բաբախեց
Սիրտ մը հավետ անձնըվեր՝ տըկարներուն, ընկճվածին,