Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/77

Այս էջը սրբագրված է

Բավական է լի գավաթ մը Մյունիխի գարեջուր,
Որ աճուրդի հանված սերը դնեն մարդիկ քրեիքուր,
Սեր վաճառվա՜ծ, ոչ նվիրված՝ ինչպես պըսակ սարդենի
Զոր հերոսին համար սուրն աստվածներեն կընդունի:
385 Եվ այժըմ մարդն այս դարուն, մարդն ըղեղին տակ կըքած,
Ո՞վ ասպետներ հեթանոս, եթե բաղխե ոտքն հանկարծ
Ձեր բազուկի մեկ ոսկրին՝ որ հողին տակ ճերմկած է,
Անոր հըսկա զանգվածեն կը սարսափի, կը կարծե
Ձեզ առասպել դարերու առասպելյալ գազաններ,
390 Ո՜վ ասպետներ հեթանոս, ո՜վ ասպետի ոսկորներ։


Գ


— «Տե՜ս, Նազենիկ, ինչպես դաշտն ըսպառեց ձիս վըզանուտ
Ա՜յնքան երագ՝ որ կարծես մոխիրի մեջ բոցանուտ
Սըմբակներն իր խըրվեին։ Ան հպարտ Է, իմ Սիրուն,
Երբ այդ մազերըդ խառնված կը զգա իր հորդ բաշերուն»:
395 — «Ո՜վ իմ ասպետս և իմ քաջըս, մըտրակե՜ անդադրում՝
Մինչև որ սա անիծված Սյունյաց սահմանը թողում։
Սարսափն Է դեռ սըրտիս մեջ, բայց մեն մի դռույթը ձիուդ
Հոգիիս մեջ կը սպաննե երկյուղի տրոփ մը անգութ։
Ո՜վ իմ ասպետս և իմ քաջըս, մըտրակե՜, անդադրում»։
400 Այսպես անոնք խոսելով հըրճըվանքով մանպատում
Կարշավեին դեպ Շիրակ։ Տըրդատի լայն կուրծքին վրա
Կը հանգչեցներ՝ հարճն ամփոփ՝ գըլուխն իբրև լուսընկա.
Մերթ ոտքերն իր կը զարներ ձիուն փորին տըղընդեր,
Մերթ Տըրդատի անութին տակեն ետև կը նայեր,
405 Հորիզոնին շըրջելով կապույտ աչքերն՝ որոնց մեջ
Բերկըրանքներ կհյուսեին շողերն առեչ առ առեչ