Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/78

Այս էջը սրբագրված է

Միշտ մեծցնելով հույսը զվարթ՝ ծախված ճամբուն մեծությամբ։
Շանթ կը տեղար արեգակը երկընքեն վար անամպ
Իր տոթին տակ խեղդելով կենդանությունը շուրջի․
410 Կարծես հողին մեջ ղողված ըլլար ամեն մեկ ճըճի.
Միմիայն մերթ կը լսվեր բըզզոցը թավ զամբուռին,
Որ ա՛լ հոգնած ընդերկար հալածելե կենդանին՝
Արշավանքին փոշվույն մեջ կանհայտանար խորամուխ։
Անոնք իրար փաթթըված կամբարտակեն սարին գլուխ։

415 Խուլ դըրոդյուն հեռվեն եղավ հանկարծ լըսելի,
Կարծես գետնին ընդերքեն անցներ ամպրոպ մահռելի։
Տըրդատ շրուշակը դարձար, և երիվարը խոկուն
Ծամծըմելե դադրեցավ պահ մը լըկամը փըրփրուն։
Վարը, դեմի հովիտեն դեպի գագաթ ծառացան
420 Ձիավորներ զինավառ մըրրկարշավ ու դաժան։
Ոմանք աղեղ ունեին և ոմանք լախտ ու տապար,
Ոմանց տեղերն ուղղաձիգ արեգակին տակ փարփառ
Հանկարծակի սարեն վեր փայլատակներ ճայթռեցին.
Բակուր մեջտեղն էր անոնց աշտանակած ահեղ ձին.
425 Կու գար լուծել իշխանեն վըրեժ, պատժել հարճն անխիղճ՝
Մորթելով հոն՝ փոխանակ հայն փըրկելու աղծապիղծ,
Կոչնականները բոլոր պինված էին արդ իր հետ.
Երեկ գինվով հըղփացած. այսօր արյան հակամետ։
Երբ Բագոսեն վերջ որբեց զանոնք Արեսն արդընկեց՝
430 Հանդիսատես վատության հուշն հոգինին զայրագներ։
Ըսկուտեղին արհավիրքը սյուներուն ընդմեջեն
Հետո իրենց սըրտին մեջ վառեց վրեժի մը գեհեն:
Տըրդատ երկար նայեցավ դեպի հրոսակն հալածիչ,
Աչքերեն թույն կհոսեին մոլուցքի զույգ մը կարիճ.
435 Գըրկին մեջ հարճը հանկարծ արձակեց ճիչ մը տրտում.
— «Ո՛վ իմ ասպետս, — ողոգեց, — օ՜հ, մըտրակե՜ անդադրում.
Գերին ըլլամ քու սուրիդ, անոնց գերին մըներ զիս.