Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/80

Այս էջը սրբագրված է

— «Ասպե՜տ, ասպե՜տ, մահն հասավ մեր թիկունքեն, կը շչա։
470 Օ՜, կը վախնա՜մ, կը վախնա՜մ. վրայեն նետ մահա
Հըրախայթոց օձի պես շըշըչալով սըլացավ։
Վայրկյա՜ն մըն ալ և անոնք կու գան կհասնին մեծարշավ․
Աղեղներեն լայնալիճ կարծես արյուն կը կաթի
Եվ կը ներկե ձիերուն հորդ հորդ բաշերը կաթի։
475 Ասպե՜տ, ասպե՜տ, մի մատներ զիս անոնց խեռ մոլուցքին,
Ես քու գերին, ձիդ ըլլա թող գերին քու մըտրակին»։
Այսպես ըսավ Նազենիկ. լալ ըսկըսավ դառնահեծ,
Եվ Տըրդատի կուրծքին վրա գըլուխը այնքա՜ն սեղմեց՝
Որ զրահին մեջեն իսկ կը լսեր տրոփը սըրտին։
480 Գանգուրներն իր հողմածուփ ձիուն բաշին կը խառնվին.
Ինք կը սարսռա վարմն ինկած աղավնիի մհանգունակ։
Սարսափելի էր տարափը նետերուն մահարձակ՝
Որոնք ջուրի նըման օդն եռանդնահորձ ճեղքելով
Կերթային մահը երգել փախըստական զույգին քով։
485 Այն ժամանակ Տրդատես գլուխն իր դարձուց մըրրկահեր
Եվ հեգնորեն մըռընչեց. — «Հալածեցեք, դե՜հ, գայլե՜ր,
Մինչև շընչատ վար կախվին ձեր լեզուները դողդոջ.
Արձակեցե՜ք կըռնակիս ձեր ասեղները կընոջ»։
Ըսավ. և նժույգն այս անգամ խթեց այնքան ուժգնալի՝
490 Որ արշավանքն եղավ շտապ մըտածումեն ավելի։
Ահա ձո՜րն ինք կը սուգի, սարի՜ն մյուսները կելլեն.
Կը փայլակե, ինք սարին, անոնք ձորին խորերեն,
Կը փոթորկվին։ Եվ նըման զույգ մամպրոպի մոլեկան
Լեռնահարթին վրա անգամ մայնքա՜ն իրար մոտեցան,
495 Որ պիտի շանթը ճայթեր, պիտի պոռթկար նետն արյուն՝
Եթե Տըրդատ ըզգեցած չըլլար քեմուխտ հաստատուն։
Անոնց հանած փոշիներն իրար միացան՝ կազմելով