Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/81

Այս էջը սրբագրված է

Հըրատապ ամպ մը խարտյաշ՝ կարծես հըղի արյունով։
Այն ժամանակ պիտ հազիվ արձակեր տեգն իր Բակուր՝
500 Որ ճեղքե թիկն ասպետին, և հարճին լանջքը փրրփուր,
Երբ վիհ մհանկարծ դժոխորկոր չերան գըլխուն փեռեկված
Արհավիրքով մընկըրկեց հալածողները սրընթաց։
Ճողոպրեցավ Տըրղատես, և լեռն ի վար ուղղակի
Դիմեց անտառ մը մըռայլ որ սահմանն Էր Շիրակի։
505 Բակուրի խումբը կեցավ հառաչակուլ, ոգեսպառ,
Կատաղության խարույկով ամբողջովին բոցավառ,
Ա՛լ հուսահատ՝ աղեղները պըրկեցին տըղընդեր,
Լարերն եղան լայնալիճ, անձրևեցին փըքիններ․
Նետե դատարկ կապարճներն եկան լեցվիլ վրեժ ու ոխ։
510 Հազիվ թե ծոցն անտառին կընդգոգեր զույգը փախչող
Բակուր իր նետը վերջին, հերձակ մամբողջ ժահրաշիթ,
Արձակեց այնքան զորեղ, թիրախին ա՜յնքան ճըշգրիտ,
Որ օձի նման շըչալով թունոտ լեզվովը սաղապ
Տըրդատեսի անութին տակեն սողոսկ անցավ թափ,
515 Ու մըխվեցավ վարձակին ծոծրակին մեջ լուսաբուխ
Եվ հոն մընաց՝ հորդառատ մազերուն մեջ խորամուխ։
Երեք անգամ սըրսըփաց զարնված աղվոր աղավնին,
Երեք անգամ չուզելով կարծես թողուլ իր հոգին։
Այս բանը ոչ Տըրդատես նըկատեց, ոչ ալ Բակուր,
520 Իրենց անզուսպ մոլուցքին փոշիներեն դարձած կույր․
Բնավ չըտեսան թե ի՜նչպես կը փըշրվեր ու կիյնար
Դաշնակության ու գեղի աստվածակերտը գոհար.
Միայն նըժույգը վրընջեց, ու երեք հեղ սարսըռաց
Երբ սառեցավ փորին վրա զարնըվող ոտքը հանկարծ։


Դ


525 Իջևան մ՛է կառուցված սահմանին վրա Շիրակին,
Գործ արքունի ճոխության, մեծազանգված, ահագին։
Լայն դըռներն իր կը բացվին ճամբուն վըրա հրատոչոր
Դուրս շընչելով զովություն և աղբերուն հոտը չոր։