Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/82

Այս էջը սրբագրված է

Արևուն դեմ կիզանուտ ապաստան մ՛է մըշտազով
530 Ճամբորդներն հոն կը հասնին տոթեն թխացած ծոցերով
Եվ հոնքերնրն բեռնավոր փոշիներով տապախարշ.
Հո՛ն կը հասնին սայլերն հույլ գոմեշներե ծանրաքարշ,
Եվ կաղացող ջորիներն ու կարավանն էջերու.
Քաղցրաողկույզ խաղողին կողովներուն տակ հըլու։
535 Հո՛ն կը հասնին շար ի շար ուղտերը հաղթ՝ բեռնավոր
Տարաշխարհի զանազան համեմներով քաղցրածոր,
Եվ կը պառկին ծընկածալ, խըրոխտավիզ, կորոճան
Անծանոթ խոտն հեռավոր երկիրներուն արփական։
Թանձրակառույց իջևանը բարիք մէ երկնատու
540 Երբ կը հըսկե ճամբուն վրա՝ որուն ծայրերը երկու
Հորիզոնին խորհուրդին մեջ տաղտկորեն կանհետին,
Երբ կը վառե անկենդան լըռության մեջ լեռնային
Իր պանդուխտի օճախներն ամեն մարդու անխըտիր
Եվ հոն ամռան ջերմությունը մարելու ի խընդիր
545 Թանին ալիքը կհոսի երակներու մեջ ծարավ։
Բայց միշտ հագնիլն հոն, անկե մեկնելեն քազցըր չէ բնավ։
Ավասիկ այդ իջևանն է՝ ուր կու գա Տըրդատես
Ապաստանիլ նետերուն և արևուն դեմ հրակեզ։
Ծալքերուն մեջ թիկնոցին և կուրծքին վրա զրահակուռ
550 Պարուրված է Նազենիկ մարմարի պես ջարդուփշուր․
Այլևս, ո՛հ, չի հուզեր ոչ մեկ սարսուռ, ոչ մեկ վանկ
Չըքնաղ մարմինն իր սառած լուսարձանի մհանգունակ։
— «Արդյոք քնացա՞վ (կը խորհի՝ ասպետն հասած իջևան)
Թե սարսափեն մարեցավ, ճըրագի պես, կուրծքիս վրան։
555 Ի՜նչպես կըրնա սալանալ այնքան եռանդ մհանկարծույն
Եվ տարածվիլ սըրտիս վրա շիրմաքարի մը հանգույն»։
Խորհելով այսպե՜ս Տըրդատ վար կը ցատկե նըժույգեն
Եվ կիջեցնե վարձակն ալ, բայց աչքերն իր կը տեսնեն