Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/84

Այս էջը սրբագրված է

Ու Տըրդատի հրամանով անոր բունին ճիշտ ներքև
Միահամուռ փորեցին Նազենիկի փոսը սև.
Ու երգեցին Աստղիկին։ Տըրդատ սըրտեն շանթահար՝
590 Անոր դեռ թարըմ դիակն առած գրկին մեջ կու լար։
Երբ զայն փոսին հանձնեցին՝ մազերուն մեջ շաղապատ
Դեռ Բակուրի նետն ոսկի կը փայլակեր լուսացայտ։

Իջևանին քով տնկված վաղընջական այն բարտին
Վերընձյուղում մըստարավ՝ բուժելով վերքն իր սրտին՝
595 Երբոր Հարճին լույս մարմնույն ավիշներով կենսահորդ
Թաթախվեց ան հողին տակ արմատներն իր խորդուբորդ,
Եվ ըսվերավ թե անոր տերևուտքին մեջ դողդոջ
Չըքնաղ հոգին վարձակին բընակերավ դար մամբողջ,
Լուսընկային ժըպտեցավ, ծոծրակին վերքը տվավ ցույց,
600 Հովերուն հետ պար եկավ, բամբիռներն իր հնչեցուր։