Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/85

Այս էջը սրբագրված է

ԳՈՂԳՈԹԱՅԻ ԾԱՂԻԿՆԵՐ

Փա՞ռք սարբինային. Քրիստոս կը պատարագե:


23. ԱՍՏՈԻԾՈ ԼԱՑԸ

Գեղեցիկ բաները արցունքի մեջ կը ծնանին:
ՌԸՆԱՆ

Երբ միջոցին մեջ տեղի տըված չէր
Դեռ Ոչընչություն այս Տիեզերքին՝
Ես կարծեմ Աստված բան մը կորոներ՝
Որ դարման ըլլտ տաղտուկի վերքին։

5 Շըրջան ըրավ Ան միջոցը մեկեն,
Եվ հոն իրմե զատ բան մը չըգըտավ.
էություն մուզեց իր էութենեն.
Իր էությունն իր արձագանգն եղավ։

Հետո դառնալով, տըխուր և մորմոք,
10 Համըր Լըռության և կույր Ոչինչին՝
Ան իրենցմե ինչ մուզեց, և անոնք
Ինքզինքնին տըվին, կամ բան չըտըվին։

Երբ Անհունն այսպես դատարկ գըտավ Ան,
Իր մեջ ըզգաց խոր, դառնակըսկիծ ցավ,
15 Եվ Լըռության վրա ու Ոչընչության
Հուսհատութենեն սըրտաբուղխ լացավ՝

Վարն իր արցունքներն ուզածը տըվին՝
Կազմելով մեչմեկ աստղեր երկընքին․
Եվ Բանաստեղծին նըման Աստված ալ
20 Որպեսզի ստեղծե՝ հարկ եղավ նախ լալ։