Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/86

Այս էջը սրբագրված է

24. ՃԱՆԱՊԱՐՀ ԽԱՉԻ

Ո՞վ մատնված Հիսուս,
Դուն որ փըշապատ գըլուխ մունեցար՝
Գըթա՛ իմ գըլխուս.
Դերաներըդ զայն քարկոծեցին հար
5 Եկեղեցիին սալաքարերով։
Վերքերես բըղխող ըղեղս կերան
Իշամեղուներն ամբարըշտության։
Տե՞ս, մազերուս վրա եղյամն է նըստեր.
Ես շատ եմ տանջվեր։

10 Տառապա՛ծ Հիսուս,
Դուն որ ունեցար արտասվող աչքեր՝
Գըթա՞ աչքերուս.
Անոնք ավելի արտո՛սր են քամեր
Քան թե խըմեր լույս։ Դագաղներու վրա
15 Միշտ մահն են հըսկեր մոմերու հետ շեջ
Բիբերս են ինկեր վիշտի հորի՞ն մեջ։
Տե՞ս, կոպերուս վրա աճյուն է ցանվեր.
Ես շա՜տ եմ տըքներ։

Ապտակվա՜ծ Հիսուս,
20 Դուն որ ունեցար ձեռքեր կալ ու կապ․․․
Գըթա՞ ձեռքերուս.
Ափերս են տաղեր պայտերով հրատապ,
Եվ մատվըներես, ըստինքներու նման,
Աբյունս են կըթեր։ Դաստերս ճաթած են
25 Կըրելեն երկաթ, հողը փորելեն։
Տե՛ս, եղունգներըս սիրտս են հոշոտեր.