Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/87

Այս էջը սրբագրված է

Ես շա՜տ եմ խոցվեր։

Թըքնըվա՜ծ Հիսուս,
Դուն որ ունեցար ձաղկըված կողեր՝
30 Գըթա՜ կողերովս.
Անոնք աղբյուսի վըրա են պառկեր՝
Եվ վիշտը քունեն ճանչցեր հաղթական,
Բուծաներ են միշտ գըրկած Մահը կույր՝
Իրենց քաղցն անոր տալով կերակուր։
35 Տե՜ս, փողոցի շուն մ՛է կողըս պատռեր
Շա՜տ եմ հալածվեր։

Մահապա՜րտ Հիսուս,
Դուն որ բևեռված ոտքեր ունեցար՝
Գըթա՜ ոտքերուս.
40 Արյուն սըրսկելով թափառեցան հար
Ավերակներու եղիճներուն մեջ։
Զանոնք շըլըվաց ձեռք մը սիրական
Ո՜չ մեկ լականի մեջ ասպընջական
Ոտնամատերես կհոսին մոխիրներ.
45 Ես շա՜տ եմ քալեր։

Ո՜վ խաչված Հիսուս,
Դուն որ նիզակված սիրտ մը ունեցար՝
Գըթա՜ սըրտիս հույզ.
Օր մոր անոր մեջ բաբախեց աշխարհ՝
50 Հույսին տեղ այսօր Ոչի՜նչը կապրի։
Սիրտըս սափոր մ՛է, աճյունս՝ անոր մեջ,
Զոր պիտի հովե՜րն առնեն մահես վերջ։
Տե՜ս, տե՜ս, սըրտիս վրա դաշույն մ՛է խըրվեր,
Ես շա՜ տ եմ սիրեր։