Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/88

Այս էջը սրբագրված է

25. ԼՈԻՅՍԸ


Դուն կը փայլիս մեծութեան և

զոհագործումին համար:

ՌԻԿ-ՎԵՏԱ


Կերթամ աղբյո՜ւրը լույսին.․․
Ուղին երկա՛ր է. սալարկված է ուղին
Կայծքարերով, ցանկված՝ մուրտի փուշերով.
Ուղին շեղ է ճառագայթի մհանգունակ։
5 Անկե կելլեմ՝ հենլով դողդոջ ծունկերուս,
Եվ ծունկերես, զոր գամեցին եղբայրներս,
Արյունըս տաք կը բըխի:
Հեքն է՝ կուրծքիս, թարթիչներուս վրա՝ փոշին,
Սիրտըս սափորն է դատարկ,
10 Ու ես կերթամ դեպի աղբյո՜ւրը լույսին

Լույսն աղվոր է, բարձրության մեջ հոսանուտ,
Խոնարհումին մեջ արդար։
Օր մը տեսա էութենեն մաս մը սուրբ
Մորս հոգվույն մեջ ճաճանչագեղ և ցաթած
15 Մեր գյուղակին մեկ վաղեմի հերոսին
Հողակույտին վրա դալար։
Միջօրեին՝ զայն տեսա
Որ՝ նըման մեծ թիթեռնիկի մըսպիտակ՝
Կը քալեր գաղջ պատուհանիս քարին վրա,
20 Որ մայթերեն կամ աղծապիղծ ճամբայեն,
Ներողամիտ գըթությամբ,
Կը հոսեր նոր կըթված կաթի մը պես եղկ,