Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/91

Այս էջը սրբագրված է

26. ՏՐՏՈԻՆՋՔ

ԵՂԻԱ ՏԵՄԻՐՃԻՊԱՇՅԱՆԻՆ
Տրտում է անձն իմ մինչև ի մահ.
ՀԻՍՈԻՍ

Այս իրիկուն լալագին, ո՜վ սիրելի Եղիա,
Նիրվանայիդ աստղահեռ կու գամ դըռները բաղխել։
Իմ վիշտըս դուն կըրեցիը, դուն կըրնաս զայն հասկընալ
Մարդիկներե ծանակված մահաբաղձիկ տրտմությունս
5 Հանճար մը լոկ իր գութով կրնա վայրկյան մըսփոփել։
Ես չեմ ցանկար՝ քու սիրույդ ըլլալով պահ մարմանի՝
Անմահությանդ նշույլն իսկ մեռած սըրտիս մեջ կըրել,
Իմ կյանքս է լուռ մըխանքին, և մահըս ալ Ոչինչին.
Երբոր բաշխել ուզեց Տերն իր գանձարանն երկնաճոխ
10 Տաղանդներուն տվավ աստղերն, և արևն ալ հանճարին,
Բայց սընափառ իմ ճակատս արտախուրել ուզեցի
Ասուպներով՝ որոնք պահ մը շողացին ու մեռան
Մեռան անդա՜րձ. բայց այսօր կը համառիմ հավատալ
Թե ջախջախված լարերես և աճյունես գերիվեր
15 Կը մընա Վիշտս աննըվաճ, Հուսհատությունըս անմահ։
Տե՜ս, գարունեն ես կու գամ, հայրենիքեն վարդերու.
Օր մ՛իմ շեմիս առջև ալ մայիսն առույգ ծաղկեցավ,
Աղավնիներս ըսպիտակ ավազանիս եզերքին
Համբուրվեցան կարմրագեղ կտուցներով տարփահեղձ․
20 Բայց տառապանքն անպատում շիրմաքարի մը պես սև
Փակած էր սիրտը սընդդեմ գարնանային ավիշին.
Ու մայիսի վարդերեն ճակատիս շուրջ լոկ մընաց