Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/93

Այս էջը սրբագրված է

Գիրքիդ վըրա՝ անոնք քեզ հիշեցուցին անպատճառ
Խորախորհուրդ ծըփանքներն անտառներուն հնդկական։
Բայց օր մըն ալ Սըրբուհին հիացումին մեջ հոգնած՝
Մըտքիդ թըռիչն անհունին մեջ դիտելեն ձանձրացավ,
60 Եվ չըհասավ համբուրել վըսեմ ճակատն արևուն․
Ո՞ր գիրգ տատրակը արդյոք ատակեց ձուն արծիվին
Թևերուն տակ ամփոփել, տալ կենդանի ջերմություն.
Ո՞ր կընոջ սիրտը կըրցավ հանճար մընել բարեբաստ։
Սե՜րն ու հանճա՜րն՝ ըլլալով զույդ հաստիչներն

Աշխարհի

65 Երանության նպատակին բըռնակալներն են անհաշտ,
Մին մըտքերու փոթորիկ, և մյուսը կրակ սըրտերու,
Մին աստրղներ կը ստեղծե, կու տա մյուսն անոնց հուր,
Տիեզերքի բարերար և իրարու ախոյան,
Մեկըզմեկու արյունով անոնք Մեծե՜րն են ծըներ։
70 Ա՜խ, բանաստե՜ղծ, ի՜նչպես քեզ պատմել եղերգը սերիս․
Հիշելը զայն՝ վերըստին արյունիլ Է ինձ համար։
Ի՞նչպես ըսել թե ես ալ պաշտեցի կին մհրաշագեղ.
Անոր հեղեղ մազերուն վըրա, քընար բյուրաղի,
Մատերըս սեր նվագելով մեղրամոմի պես ծյուրան.
75 Ամբողջ տարի մը անոր բիբերուն խորն ընկըղմած՝
Արյունթաթախ թըռիչներս արբշրռությամբ պարզեցի՝
Անեզրության մեջ ո՜րչափ ո՜ր կարելի Է պարզել։
Ամբողջ տարի մը եկավ աշխատության խուցիս մեջ
Հնարիս լարերն հարդարել ու դըրած գլուխը կուրծքիս՝
80 Մեծ գաղտնիքներն երգերուս սըրտիս խորունկը փընտռել։
Այն ատեն իր հետ դըռա՜նըս ծերպեն ներս ժըպտեցան
Գարուններ բյուր դարերու, անցյալ վարդերը առույգ.
Իսկ սըրբենի տատրակներն մեհյաններուն հինավուրց
Վերադարձած ձեղունիս դերաններուն մեջ մըրոտ
85 Տարածեցին եղկ հոտերն իրենց ճերմակ բույներուն։
Սոսափն անոր քըղանցքին դեռ ըստորին սանդուխեն