Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/94

Այս էջը սրբագրված է

Տըվավ սըրտիս բաբախել և արյունիս պըղպըջալ՝
Ու պահ մը ես ըզգացի թե զըվարթուն մը կու գա
Դուռիս մեջեն ավետել թե երջանիկն եմ երկրիս։
90 Սակայն ի զո՜ւր մեր տարփանքն անմահանալ խոստացավ.
Խիստ գգվելեն ա՛լ մեռած է թիթեռնիկն ափիս մեջ։
Ի զո՜ւր անոր ծոցին մեջ դըրի գըլուխըս կոշկոճ,
Եվ կուրծքիս տակ կանգ առնելն հավերժության ըզգացի.
Ի զո՜ւր ճապուկ թևերուն մատնեցի վիզըս հըլու.
95 Ու գըլխիկոր պաշտեցի դավադրությունն իր սերին.
Նեկտարաբուղխ բաժակին տակ՝ զոր առի հույր ձեռքեն՝
Իժ մը ծվարած մահվան թույն ատամներեն կը հեղուր։
Ան կը դըրժեր, ու դըրժանքն համբույրը իր կը ծածկեր.
Սիրտը՝ զոր ես բացի օր մուրիշ բալլիք մէր կըղպած։
100 Մինչ գլուխն իր ծունկիս դրած՝ կը սևեռեր նայվածքն իր
Անծանռթի՜ մհոգվույն մեջ՝ որուն վըրա կը խորհեր։
Եվ օր մալ ես, ո՜վ վայրկյան հոգեվարքի պես տըխուր,
Երբ լուսաբուղխ պորտին վրա ինկած՝ կասկածըս լացի՝
Տեսա որ փորը խայտաց գաղտ ծիծաղով մը խենեշ՝
105 Բերնիս վըրա համբույրն իր ուրի՜շ համբույր մհամբուրեց.
Սիրտը սրրտիս վրա ուրիշ սըրտի մհամար բաբախեց․
Եվ, ո՜վ սարսափ, երբ եկավ բազուկներուս հանձնըվիլ
Իր մարմինեն ես օտար անկողինի մհոտը առի։
Ամայության մեջ հոգվույս հընչեց մըռունչ մայն ատեն.
110 Որուն անմահ արձագանգն է այս քերթվածն, Եղիա՜։
Կինը լըքեց զիս հավետ, և աղմուկն իր քայլերուն
Վիշտս հեգնելով հեռացավ փողոցներուն՜ ընդմեջեն։
Սարսափահար իմ սըրտես և խուցես դուրս նետվեցա,
Ապրիլ ամիսը մինչև շեմիս վերև կը ծաղկեր.
115 Գերեզմնատան լայն ուղին նոճիներուն մեջտեղեն
Մարեմխոտի բույրերով քայլիս առջև կերկըննար։
Այն ատեն ձայն մը կյանքիս ավերակեն չըսեցի՝