Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/98

Այս էջը սրբագրված է

210 Ու պապակովը մահվան, Հընդիկ՝ քեզի ձայնեցի։
Այժըմ ընդդեմ Բընության, և՛ Նըվիրման, և Սերին
Դըռներըս պինդ փակած եմ և վհատությամբըս կընքած։
Լուսամուտներս հյուսված են բաղեղներով տըրտմական
Ուր վաղեմի բույնին մեջ չի՝ գար ծիծառն ա՛լ երգել.
215 Լուսինն ինծի չըհասած դուրսն որմիս տակ կը մեռնի,
Եվ կը կոտրի փեղկերուս մեջ սյուքին թևն անուշակ,
Ես իմ կյանքես հալածված՝ խավարին մեջ կարտասվեմ։
Այժըմ հողին քաղցն ունիմ. ծարավն ունիմ Լեթեին,
Եվ օդն՝ երակըս շարժող, և լույսն՝ աչքերս կիտվածող
220 Ես կանիծե՜մ... և ահա խելահեղված կը զարնեմ
Նիրվանայիդ աստղահեռ դուռն, ու շեմն իր կը կըրծեմ։
Դեռ ապրիլ պե՞տք է, Ատո՛մ, հուս՝հատությունն աննըվաճ
Ոսկի կըռվանն ոտքերուս երբ փոխած է մըղեղի․
Սընուցանել հա՞րկ է դեռ այս փուճ մարմինն՝ հակառակ
225 Սըտիս անմեռ սադրանքին, որ մահվան լոկ կ՝ունկընդրե։
Ո՛վ Տեսանող, թե ունի երջանկությունը գաղտնիք,
Թե կըրնամ ես պընդանալ մըտածումով մանծանոթ,
Վերքերս օծել նոր աստղի մը մեղրակաթ շողյունով,
Ըսպիանալ թե կըրնամ, թե կըրնամ ես զըմըռսվիլ,
230 Հայտնե՛ ինծի... Սակայն դու աստվածորե՜ն կը լըռես.
Լուսացայտ մատըդ միայն ինձ ցույց կու տա զոհանվեր
Պարանը սուրբ՝ զոր քու մահդ իմ վախճանիս կըտակեց.
Կը հասկընամ թե անոր շուլլըվելով Է միայն
Որ սիրտս ըսփինքսը կ՝ըլլա, վիշտըս գաղտնիքը անոր
235 Եվ ես զոհի մը ցընթող ճենճերին պես կը հասնիմ
Նիրվանայիդ և քեզի, հավերժակա՜ն Հանգիստին...