Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/99

Այս էջը սրբագրված է

27. ԱՌԿԱՅԾ ՃՐԱԳ


Հաղթանակի գիշերն է այս տոնական.
       Հա՜րս, եղ լեցուր ճըրագին։
Պիտի դառնա կռիվեն տըղաս հաղթական.
       Հա՜րս, քիթը ա՜ռ պատրույգին։

5 Սայլ մը կեցավ դըրան առջև, հորին քով.
       Հա՞րս, վառե՜ լույսը ճրագին։
Տըղաս կու գա ճակատն հըպարտ դափնիով.
       Հա՜րս, բե՜ր ճըրագը շեմին։

Բայց... սայլին վրա արյո՞ւն և սո՞ւգ բեռցեր են.
       10 Հարս, ճրագդ ասդի՜ն երկարե։
Հերոս տըղաս հոն զարնվա՜ծ է սըրտեն.
       Ա՜խ հարս, ճըրագըդ մարե՜...