Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/100

Այս էջը սրբագրված է

Այս անհրաժեշտ տեղեկություններից հետո ժողովն անցնում է օրակարգի խնդիրների քննությանը։


I. Ազգային խորհրդի և Կառավարության տեղափոխությունը.


<Նախագահ>. Քանի որ այդ հարցն առաջուց արդեն վճռվել էր սկզբունքորեն, որ <Հայոց ազգային> խորհուրդն ու կառավարությունը պիտի տեղափոխվեն, առաջարկում է խնդրին տալ գործնական լուծում, թե Երբ, ինչ կազմով և որ ճանապարհով գնալ։


Սակայն ժողովականներից մի քանիսը (Ստ. Մամիկոնյան, Լ. Թամանյան), ի նկատի ունենալով նոր հանգամանքների երևան գալը և սահմանների խնդիրը և այլն, կարևոր են համարում վերաքննել այդ հարցն իր ամբողջությամբ՝ թե Ազգային խորհրդի՝ իբրև ընդհանուր հայության ներկայացուցչության, և թե նրա եռապատկման խնդիրները, որոնց քննությանը գործի օգտակարության տեսակետից շատ ավելի արժեքավոր են, քան տևական նկատառումներով փակել հարցը։


Ստ. Մամիկոնյան. Գտնում է, որ Հայաստանն իր ներկա սահմաններով, նյութական ողորմելի ռեսուրսներով անկարող է մեծաքանակ պառլամենտ ու պաշտոնեության պահել, ուստի և անհրաժեշտ է եռապատկման խնդիրը վերաքննել և, որովհետև Երևանի <ագգային> խորհուրդը ևս որոշ պահանջներ անի այդ հարցերի նկատմամբ, լավ կլինի, որ այս երկու Խորհարդնհրը միացվեն և կազմեն մի պառլամենտ Հայաստանի Հանրապետության համար, իսկ Ազգային խորհուրդը՝ իբրև համայն հայության ներկայացուցչության, <թողնել> այստեղ՝ կուլտար-լասավորական գործերի համար։


Ռ. Քաջազնունին ևս կողմնակից է, որ ձևական նկատառումներով չխախտվի գործի օգտակարությանը, բայց և չի կարելի անվերջ խոսել և ոչ մի իրական քայլ չանել այնպիսի խնդիրների նկատմամբ, որոնք կյանքի ու մահվան նշանակություն անեն մեր ժողովրդի համար։ Առաջարկում է երկու հոգու ձայն տալ՝ թեր և դեմ խոսելու հետևյալ հարցերի շուրջ. 1. Ազգային խորհուրդն իբրև հիմնարկաթյան մնում է, թե՝ ոչ։ 2. Եթե չի մնամ, ի՞նչ կերպարանափոխման է ենթարկվում և ե՞րբ է տեղափոխվում Երևան։


Առաջարկ է լինում (Ս. Հարությունյան) այս խնդիրները նորից թողնել ֆրակցիաների քննությանը, որովհետև առաջ լուրջ քննության