Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/103

Այս էջը սրբագրված է

շաթյանների և պատահականության գիրկը։ Հետևապես՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին գործերի համար Երևան տեղափոխվելը ոչ մի իրական օգուտ չի տալու, այլ՝ վնաս, եթե դրությունը շարունակի մնալ նույնը։ Պետք է օսմանյան կառավարությունից կտրուկ կերպով պահանջել, որ սահմաններից զորքերը հետ քաշեն, ճանապարհը բաց անեն և, մինչև այդ կիրագործվի, Խորհուրդը պետք է տեղափոխվի Երևան։ Այսպես է մեր ընկերների կարծիքն այդ մասին։


Սիր. Տիգրանյան առաջարկում է չքննել խնդիրն ըստ էության և այս հայտարարությունը կցել միայն արձանագրությանը, որովհետև արդեն որոշված է գնալ։ Եվ դա ոչ թե հեռավոր ապագայի, այլ օրերի խնդիր է. ո՞վ չգիտի, որ վերջիվերջո տեղափոխվելու է։ Միայն պետք է այստեղ քննել այն հարցը, թե ի՞նչ մարմիններ են ստեղծվելու այստեղ՝ տեղական գործերը վարելու համար։


Արշ. Մխիթարյան. Երբ <Հայոց ազգային> խորհուրդն իրեն վերածում է Երևանի <ազգային> խորհրդի, ինքը ոչինչ չունի, որովհետև այդ նրա իրավունքն է, բայց երբ խնդիրն օգտակարության տեսակետից է քննվում, ինքը հակառակ է, որ Խորհուրդը ենթարկվի ինքնաոչնչացման։ Քանի որ հարաբերությունները հարևանների հետ չեն կանոնավորված, չպետք է գնալ։ Ազգային խորհուրդը թերևս կարողանա գնալ այդ ճանապարհով, իսկ ի՞նչ պետք է անի ահագին գաղթականությունը, նա ու՞ր է գնալու և ինչպե՞ս։


Ս. Հարությունյանը տարօրինակ է գտնում, որ Հայաստանի կառավարությունը ուզում է այծի ճանապարհով գնալ։ Մինչև չկանոնավորվեն ճանապարհը, փոստը, հեռագիրները, մի խոսքով՝ կանոնավոր հաղորդակցությանը, Կառավարությունն ու Խորհուրդը տեղից չպետք է շարժվեն, որովհետև ոչ միայն կընկնեն մի բանտի մեջ, այլև կվարկաբեկվեն թե՛ ժողովրդի և թե՛ արտաքին աշխարհի առջև։


Բժիշկ Ա. Բաբալյան. Թյուրիմացություն է, որ <տեղափոխության> խնդիրը կապում են ճանապարհների բացման հետ։ Դա նախ կառավարության խնդիրն է, որ պետք է կանոնավորվի այնտեղից երկրորդ՝ այս դրությունը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունն իր սահմաններով, թեկուզ ճիշտ կիրառվի դաշնագրի[1] պայ–

  1. Խոսքը 1918 թ հունիսի 4-ի Բաթումի հայ-թուրքական պայմանագրի մասին է։