Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/105

Այս էջը սրբագրված է

Ռ. Քաջազնունին անգործնական է համարում լիազորներ ղրկելը, իսկ ուլտիմատում տալիս պետք է հաշվի առնեն դրանից բխող բոլոր հետագա քայլերը, հակառակ դեպքում նա կդառնա անգործնական և նույնիսկ վարկաբեկիչ։


Ռ. Տեր-Մինասյանը դեմ է այս ձգձգումներին։ Ազգային խորհուրդը ոչ ինքն է գնում Երևան, ոչ էլ իր իրավունքները հանձնում է Երևանին։ Այդ դրությունն անհանդուրժելի է. կամ այս պիտի անել, կամ՝ այն։ Եթե չկարողանա կամ չուզենա Ազգային խորհուրդը Երևան գնալ, թող իր իրավունքները նրան հանձնի։


Գևորգ Ղազարյան. Ովքեր ծանոթ չեն երկրի դրությանը, նրանք չեն պատկերացնում այն վտանգը, որ կարող է առաջ գալ հենց հայերի կողմից։ Դրա առաջն առնելու համար իշխանության է հարկավոր. հակառակ դեպքում կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ։ Եթե ժողովուրդը կործանվելու է, թող Կառավարությունն էլ հետը նահատակվի։


Թ. Նազարբեկովի համաձայնությունը ռեալ է, ընդհակառակը նա հակառակ բովանդակությամբ գրություն է ուղարկել Վեհիբ փաշային։ Ազգային խորհուրդը պետք է մեկնի ոչ ուշ, քան երկու շաբաթից, ինչպես գրել են երևանցիները։


Ստ. Մամիկոնյան. Կառավարության պրեստիժի տեսակետից անհարմար է գտնում գողունի ճանապարհով գնալը։ Ազգային խորհուրդն ավելի վատ պայմաններում չի գնացել, երբ Երևանը խիստ կարիք ուներ, այնպես որ՝ նրա չգնալը ներկայումս հազիվ թե մեծ ազդեցություն ունենա ներքին կյանքի նկատմամբ։ Իսկ արտաքին տեսակետից, երբ հաղորդակցության չկա, սահմանները բռնված են, նրա գնալը վատ դրության մեջ կդնի մեզ։ Դեռ այժմյան պայմաններամ մեր պատվիրակությանը[1] մեզ տեղեկություններ չի տալիս և կարևոր խնդիրներ են լուծում առանց մեզ հարցնելու, իսկ Երևան տեղափոխլիս բոլորովին կտրվելու ենք արտաքին աշխարհից և որևէ ազդեցություն մեր քաղաքականության վրա չենք ունենալու։ Սակայն այս բոլոր հանգամանքները չեն ժխտում կարևորությունը Ազգային խորԽոսքն

  1. Ա. Ահարոնյանի գլխավորությամբ Կ. Պոլսում գտնվող պատվիրակության մասին է։