հուրդը Երևան տեդափոխելու. միայն թե այդ տեղափոխությունը կատարվելու է ժամանակավորապես. Ազգային խորհուրդը մի քանի օրով պիտի գնա Երևան, կազմի Հայաստանի Խորհուրդ, ընտրի կառավարություն և նորից վերադառնա այստեղ։ Ազգային խորհուրդը, ինչպես բանիցս ասել եմ, պիտի շարունակի իր գոյությունն իբրև ընդհանուր հայկական հիմնարկաթյան՝ զատ կուլտար-կրթական գործերի համար։
Նախագահողը, ամփոփելով ասածները, քվեարկության է
դնում։ Նախքան քվեարկությանը սոցիալ-դեմոկրատների կողմից
Հ. Ազատյանր և Ա. Երզնկյանը հայտնում են, որ, եթե Խորհրդի
տեղափոխության ժամանակամիջոցն ընդունվի Երևանի առաջարկած
սահմաններում՝ ոչ ուշ, քան երկու շաբաթ, հետ կվերցնեն իրենց հայտարարությանը։ Քվեարկության են դրվում հետևյալ բանաձևերը.
ՈՐՈՇՈՒՄ. <1)> «Ազգային խորհուրդը նախապատրաստական
աշխատանքներ է կատարելու՝ Երևան տեղափոխվելու ոչ ուշ,
քան երկու շաբաթվա ընթացքում»։ Այս առաջարկն ընդունվում է ընդդեմ
3-ի։
2) Ս. Հարությունյանի բանաձևը. «Հետաձգել Ազգային խորհրդի տեղափոխությունը մինչև կհաստատվի կանոնավոր հաղորդակցություն ճանապարհների, փոստի և հեռագրային»։ Այս առաջարկը չի
անցնում։
ՈՐՈՇՈՒՄ. 3) Ա. Երզնկյանի բանաձևը. «Անմիջապես հեռագրել
Պոլիս՝ մեր պատվիրակությանը և, մի քանի օր ժամանակ տալով,
պահանջել, որ սահմանների խնդիրը պարզեն և հայտնեն մեզ»:
Այս առաջարկն ընդունվում է։
4) Ա. Երզնկյանի բանաձևը. «Մինչև Ազգային խորհրդի տեղափոխությունը ուղարկել Երևան մի քանի լիազորներ կառավարչական
իրավունքներով»։ Չի անցնում։
5) Ռ. Տեր-Մինասյանի բանաձևը. «Եթե Ազգային խորհուրդը
երկու շաբաթվա ընթացքում չկարողանա կամ չուզենա Երևան գնալ,
իր լիազորություններբ տալիս է Երևանի ազգային խորհրդին»։ Չի
անցնում։