Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/108

Այս էջը սրբագրված է

մասին, որ թուրքական զորքերը խախտում են հաշտության դաշնագիրը և անկարելի է պետական նորմալ կյանք ստեղծել, քանի որ օսմանյան զորքերը գտնվում են հայկական հասարակապետության տերիտորիայի վրա։


Ազգային ժողովի[1] մեծամասնությունը, որ բաղկացած է դաշնակցականներից, չհամաձայնեց սոցիալ–դեմոկրատների ցուցումների հետ և որոշեց՝ երկու շաբաթվա ընթացքում Ազգային խորհուրդը տեղափոխել Երևան»։


Այս լուրը թարգմանելով «Борьба»–ից՝ պետք է հետևյալ երկու ազդումն անենք. Ազգային խորհուրդը Երևան փոխադրելու հարցը քննության է դրվել ոչ թե սոցիալ-դեմոկրատները ֆրակցիայի նախաձեռնությամբ, այլ Երևանից եկած հատուկ պատգամավորության առաջարկությամբ։ Հակառակ այդ տեղափոխության խոսել և ձայն են տվել ոչ միայն սոցիալ-դեմոկրատները, այլև սոցիալիստ-հեղափոխականները և Հայ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչները։ Վերջիններս, <կուսակցության> կենտրխնական կոմիտեի որոշման համաձայն, վճռական կերպով դեմ են եղել այդ տեղափոխությանը, քանի որ ճանապարհները փակ են և Երևանում նստող Ազգային խորհուրդն ու կառավարությունը կտրված պետք է լինեն Թիֆլիսից և ընդհանրապես դրսի աշխարհից։ Նրանք բերել են նաև ֆինանսական և տնտեսական տեսակետից դժվարություններ այդպիսի շտապ տեղափոխության դեմ։ Սակայն դաշնակցականներն իրենց ձայներով անց են կացրել հարցը հօգուտ տեղափոխության։


«Մշակ», 12 հուլիսի 1918 թ., № 134։


№ 58

Հայոց ազգային խորհրդի ժամանակավոր նախագահի

նամակը Կ. Պոլսում գտնվող հայկական պատվիրակության

նախագահ Ավետիս Ահարոնյանին

  1. Խոսքը Հայոց ազգային խորհրդի մասին է։