<...> Կառավարությունը և <Հայոց> ազգային խորհուրդը
դեռևս մնում են Թիֆփսամ։ Երեկ որոշվեց մինչև 10-15 օր, ինչ էլ որ
լինի, մեկնել Երևան։
Երևանի ազգային խորհուրդը, որը ժամանակավորապես վարում
է Հայաստանի գործերը, ուլտիմատիվ պահանջ է դրել (մինչև երկու
շաբաթ) Թիֆլիսի <ազգային> խորհրդին մեկնել Երևան, հակառակ
պարագայում սպառնում են լուծված համարել Հայոց ազգային խորհուրդը։
Դրությունը Երևանի շրջանում անարխիական է դառնում։ Անհրաժեշտ
է, որ Ազգային խորհուրդն ու կառավարության անդամները
մեկնեն Երևան։ Բայց Երևան հասնելով պիտի կտրված լինեն դրսի աշխարհից, որովհետև հեռագրական գիծը չի գործում, փոստային հաղորդակցություն
չկա, ճանապարհների ապահովություն չկա նույնպես։
Կապ պահպանում ենք Երևանի հետ, ուր գտնվում է նաև <Հայկական>
կորպուսի հրամանատարը[2]։
Հ. Քաջազնունուն նոր մանդատ է տրված՝ պերսոնալ
սկզբունքով կազմելու կառավարություն։ Նա հրավիրել է գեներալ Հ.
Հախվերդովին՝ զինվորական մինիստր, Ա. Խատիսյանին՝ արտաքին,
Խ. Կարճիկյանին՝ ֆինանսների <մինիստր>։ Մյուս մինիստրները պիտի
հրավիրվեն Երևանում։ <...>
ՀԱԱ ֆ. 200, 1. I, գ. 657, թ. 59,60 շրջ.–61, 63։ Բնագիր։ Ձեռագիր։
№ 59
Հայոց ազգային խորհրդի գրությունը
Երևանի ազգային խորհրդին[3]