Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/11

Այս էջը սրբագրված է

վելու են տեղական մթերքներով և 3. Անկախորեն հաշտություն կնքել և փրկել, ինչ որ կարելի է։


ՈՐՈՇՈՒՄ. Երկար վեճերից հետո այդ բոլոր խնդիրների (բացի 3-րդից) լուծումը հանձնել գեներալ) Թ. Նազարբեկովի հայեցողուաթյանն ու լիազոր կամքին՝ իրազեկ պահելով ներկայիս բոլոր անցուդարձերին։ Իսկ հաշտության մասին բացատյտւթյան կտրվի Ազգային խորհրդի պատվիրակության վերադարձից հետո։


Ստ. Մամիկոնյան. Դեմ է այս որոշումները հայտարարելուն, Որպեսզի լքում առաջ չգա կռվող զորքի մեջ։ ժողովը համաձայնում է այլ կարծիքի հետ։


II. Տեսակցություն թուրքերի հետ.


Ս. Հարությունյան. Ես տեսնվեցի թուրքերի հետ։ (Ֆ.) Խանխոյսկին ասեց, որ բանակցությունները բարեհաջող լուծում էին ստանում, թայց վրացիների այս քայլը[1] ծանր դրություն ստեղծեց մյուս ժողովուրդների համար։ Բոլոր պետական մեքենաները Վրաստանամ են, իսկ թուրքերն ու հայերը զուրկ են բոլոր միջոցներից։ Պետք է իրար հետ խորհրդակցել և փոխադարձ համաձայնությամբ մի կամ առանձին իշխանության կազմել՝ առայժմ մնալով Թիֆլիսում, մինչև կպարզվի դրությունը։ Իր կարծիքով (Ս. Հարությունյանի) նրանց մեջ երկու հոսանք կա։ Մեկը ցանկանում է օսմանյան տիրապետություն, մյուսը՝ անկախության՝ նրա հովանավորությամբ։ Ներկա մոմենտը շատ հարմար է և պետք է օգտվել մի իշխանություն կազմելու, քանի դեռ օսմանցիք չեն առաջացել։


Խ. Կարճիկյան. Երևանի և Գանձակի բոլոր <թուրք> ներկայացուցիչները կողմնակից են օսմանյան տիրապետությանը, միայն Բաքվի մի փոքրիկ ինտելիգենցիայի[2] խմբակ Մ. Ռասալ-Զադեի գլխավորությամբ, դեմ են այդ քայլին, բայց նրանք մեծ ազդեցություն չունեն, և մեր համակցայնությունը ռեալ նշանակություն չպիտի ունենա մեր ժողովրդի փոխհարաբերության խնդրում։


Ղ. Տեր-Ղազարյան. Բաքվում մի փոքրիկ խմբակ կա, որ չի ցանկանում օսմանյան տիրապետությանը, իսկ «հայասերներին» ինքը

  1. Այսինքն Անդրկովկասյան սեյմի լուծարման գործընթացը նախաձեռնելը։
  2. Մտավոր սկանության։