Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/111

Այս էջը սրբագրված է

կախված կլինի հաղորդակցության խնդիրը։ Ինչ վերաբերում է ձեր կազմած ժամանակավոր կառավարությանը[1], իհարկե, Խորհուրդս որևէ առարկություն չունի մինչև վերադարձը, երբ ամեն ինչ կստանա իր վերջնական ձևակերպումը։


2. Գաղթականության խնդիրը ոչ միայն ձեզ, այլև բոլորի համար դարձել է մեր ժողովրդի գոյության ամենահիմնական խնդիրը։ Ոչ միայն Ղարսի, Ալեքսանդրապոլի, այլև Ախալքալաքի 80 հազարանոց ազգաբնակչությունը տեղահան է եղած և քարշ է տափս մի զարհուրելի գոյություն։ Ճանապարհները դեպի հյուսիս փակված <են>, պարենի կատարյալ բացակայություն <է>։ Վրաց կառավարության անբարյացակամ վերաբերմունքը դեպի հայերն ու նրանց մուտքը Վրաստան ստեղծել են մի անելանելի դրություն։ Ազգային խորհուրդս կտրուկ դիմումներ է արեյ և անում <է>՝ ազգաբնակչությանն իր տեղերը վերադարձնելու, սակայն մինչև օրս ոչ մի դրական արդյունք չի ունեցել։ Քանիցս հեռագրով դիմած ենք Վեհիբ փաշային ու Ն. Պոլիս՝ մեր պատվիրակությանը, նույնիսկ առանձին պատվիրակություն ուղարկեցինք Բաթում, բայց դարձյալ ապարդյուն։ Էսսադ փաշան՝ Վեհիբի փոխանորդը, գրավոր պատասխանով կարգադրել է դադարեցնել վերադարձը մինչև տեղական մահմեդականության գրգռված մտքերը խաղաղվեն։ Սակայն ոչ-ոքի համար գաղտնիք չէ, որ նրանք ուզում են ազատ թալանի ենթարկել պարենն ու մթերքը։ Նույնիսկ դիմեցինք այդ նպատակով գերմանական միսիային, բայց նրանց միջնորդությունն էլ որևէ արդյունք չտվեց։ Այժմ մի վերջին փորձ ենք անում՝ ուլտիմատիվ պահանջ դնելով մեր Կ. Պոլսի պատվիրակության առաջ, որ նրանք վերջնական պատասխան ստանան օսմանյան կառավարությունից։ Դիպլոմատիական այս միջնորդություններից բացի խորհուրդս ճիգեր է անում պարեն գտնել հարևան երկրներից։ Միջոցներ էր ձեռք առնված տեղումս գնելու ալյուր, շաքար։ Դիմած ենք նաև Ադրբեջանի կառավարությանը, որ հնարավորություն տա պարենի գնումներ անելու իրենց երկրում։ Հույս կա, որ հաջողվի, որովհետև

  1. Խոսքն Aրամ Մանուկյանի գլխավորությամբ ստեղծված Վարիչների մարմնի մասին է։