նորից Գանձակ ուղարկվեցին[1] Միշա Արզումանյանը և Մ. Հարությունյանը, որ այնտեղից Բաքու անցնեն։
Ֆոն Կրեսսն իր այս վերջին տեսակցության ժամանակ հայտնեց,
որ իր միջնորդությունը ճանապարհների բացման, գաղթականության
խնդիրների նկատմամբ հաջողություն չունեցավ։ Նրա ասելով՝
թուրքերը չեն ցանկանում, որ Հայաստանում կառավարչական հսկող
աչք լինի, որպեսզի կարողանան ազատորեն պարենն ու մթերքները
գրավել։ Նույն նպատակով էլ չեն ցանկանում գաղթականների վերադարձը։
Վեհիբ փաշայի հրաժարականը նա հաղորդեց իբրև ուրախալի
լուր, որովհետև նա իր կառավարության հարազատ ներկայացուցիչը
չէր. շատ քայլեր ինքնագլուխ է կատարել, իսկ էսսադն ավելի համապատասխանում է Գերմանիայի նպատակներին և, թերևս, նրա առաջարկով էլ նշանակված լինի այս շրջանի զորքերի հրամանատար։
Վերջում ֆոն Կրեսսն ասել է, որ գերմանացիք լավ կարծիք
ունեն հայերի մասին՝ իբրև ձեռներեց առևտրականների, կուլտուրայի
ձգտող և պետք է ամեն կերպ աշխատեն բարվոքելու նրանց դրությունը՝
մինչև պետական իրավակարգ ստեղծվի իրենց երկրում։
Կ. Պոլսի խորհրդաժողովը դեռ սկսված չէ։ Մեր պատվիրակությունից
դեռ նամակ, լուր չենք ստացել, բացի մի երկու ոչ կարևոր
հեռագիրներից։ Որոշված է նոր խորհրդական ուղարկել Ն. Պոլիս՝
ուժեղացնելու պատվիրակության կազմը։
ՀԱԱ, ֆ. 222, ց. 1,գ. 120, թ. 11 և շրջ., 89 շրջ.։ Բնագիր։ Ձեռագիր։ ՀԱԱ, ֆ. 57, ց. 5, գ. 177, թ. 45-47շրջ.–ի հիման վրա հրապարակված է՝ «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության։ Մայր Աթոռ ս. էջմիածինը առաջին Հանրապետության տարիներին (1918-1920 թթ.)» /Կազմող՝ Ս. Ա. Բեհբոպյան, երևան, «Ոսկան երեանցի» հրատ., 1999, էջ 57-60, փաստ. № 26։
- ↑ Փաստաթղթի ձեռագիր պատճեն հանդիսացող մյուս տարբերակում գրված «ամսույս 7-ին նորից Գանձակ ուղարկվեցին...» (ՀԱՍ, ֆ. 57, ց. 5. գ. 177, թ. 47)։