րը։ Ավելի քան կես միլիոն հայեր, թուրքերի կողմից գրաված գյուղերից, ահաբեկված և տագնապահար, ապրիլի կեսերից փախել են իրենց երկրից։ Նրանք ժամանակավոր ապաստանել են Երևանի շրջակայքում։ Հավաքել ենք դրամ, սակայն օգնության նման ձևով հավաքած դրամով, անհնար է սպառնացող քաղցից ազատվել։ Տասնյակ հազարավոր փախստականներ, մի շաբաթից ավելի է, սնվում են խոտաբույսերով։ Ինքնըստինքյան ակնհայտ է, որ նման իրավիճակում և համատարած քաղցի և բոլոր տեսակի համաճարակների առկայության պայմաններում որքան թշվառներ կգրկվեն կյանքից։ Թուրքերն արհամարհեցին Բաթումի հաշտության պայմանագիրը, չճանաչեցին հայերի անկախությանը և հայկական մարգերը չազատեցին։ Նրանք թույլ չտվեցին Թիֆլիսամ նստող <Հայոց> ազգային խորհրդին և Վրաստանում գտնվող փախստականներին, որպեսզի վերադառնան իրենց հայրենիքը։ Քանի որ Ազգային խորհուրդը ոչ մի կապ չուներ Հայաստանի հետ, ուստի նա չէր կարող իր կառավարության պարտականությունները կատարել։ <...>
Հրապարակվում է ըստ՝ Յոհաննես Լեփսիուս, Գերմանիան և Հայաստանը
1914-1918 թթ. /Թարգմանությանը՝ Վ Հարությունյանի, Երևան, «Լաքի Փրինթ» հրատ., 2006, էջ 429-430, փաստ. № 405[1]։
№ 63
Լրագրային հաղորդում՝ Հայոց ազգային խորհրդի և ՀՀ
կառավարության՝ Երևան տեղափոխվելու մտադրության մասին
Առաջիկա կիրակի՝ ամսիս 14-ին, Հայոց ազգային խորհուրդը և կառավարությունը մեկնում են Երևան154։ Ադրբեջանի կառավարու–