Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/12

Այս էջը սրբագրված է

չի հավատամ։ Ա. Թոփչիբաշևը ծրագրել է, որ գնա (Կ.) Պոլիս և <օսմանցիներին> բերի Կովկաս՝ նրանց տիրապետությանը հաստատելու համար։ Այդ իմացվեց նրանց հարձակման նախօրյակին Բաքվին։ Թարք մասսայի օսմանասեր տրամադրությանն այնքան զորեղ է, որ հազիվ թե կարելի լինի դեմ գնալ նրան։


Ինչ գնով էլ լինի ժողովրդի ֆիզիկական գոյությանը պահելն ինքն ընդանում է, բայց այնպիսի խորխորատ է փորվել մեր և նրանց[1] մեջ Բաքվի դեպքերի շնորհիվ, որ հազիվ թե հնարավոր լինի լցնելու։ Բոլոր դեպքերի պատճառը հայերին են համարում։ Դրանք մեզ շարունակ դավաճանել են, էլ հույս չկա կրկին շարունակելու այդ գործը, փոխադարձ հավատ չկա։ Այս կոմբինացիան կանխօրեն դատապարտված է մահվան, թող թուրքերը զգան, թե ինչ է նշանակում կուլտուրական ցեղից զրկվելը։ Այդ բանը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե կարողանան օսմանցիներին պահել Բրեստ-Լխոովսկի[2] սահմաններում։ Այժմ միայն անհրաժեշտ է կազմել Հայ ժողովրդի փրկության կոմիտե, իսկ թուրքերը թող գնան իրենց գյուղերը կառավարության կազմելու։


Խ. Կարճիկյան. Նախքան որոշելը այդ հարցի՝ պետք է պարզել մեր ընդհանուր քաղաքականությանը և ըստ այնմ կառավարության կազմել։ Եթե որոշենք զենքը վայր դնե) և դաոնալ հպատւսկներ, իհարկե, պետք է կազմել խառը կառավարության, իսկ եթե մեր վարմունքի գիծը դիմադրական է, անհնար է այդպիսի իշխանություն կազմել։ Իր ունեցած տեղեկությունները ցույց են տալիս, որ օսմանյան կառավարությունը ոչ միայն գրավելու է, այլև վերացնելու իսպառ հայ ժողովրդին, որի համար և ստացել է Գերմանիայի դաժան սանկցիան։ Գերմանական ներկայացուցիչ ֆոն Լոսովը[3] հենց դրա համար էլ գնում է Գերմանիա՝ փոխել տալու այդ վճիռը։ Եթե այդ սխալ լինի, ապրիորի կարելի է ասել, որ օսմանցիք պիտի ձգտեն տիրել, զինա–

  1. Այսինքն՝ ադրբեջանցիների։
  2. 1918 թ. մարտի 3-ին Բրեստ Լիտովսկում Քառյակ դաշինքի Երկրների և Խորհրդային Ռուսաստանի միջև կնքված պայմանագրով Կարսը, երգահանն ու Բաքումն անցնում էին թուրքական վերահսկողության տակ։
  3. Գեներալ ֆոն Լոսովս օսմանյան կառավարության ճոտ գերմանական զինվորական հրամանատարության ներկայացուցիչն էր։