Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/120

Այս էջը սրբագրված է

թյան ներկայացուցիչ Մ. Ջաֆարովը խոստացել է իր աջակցությունը հայ ներկայացուցիչների անվտանգ և անարգել մեկնելու համար։ Թիֆլիսում մնալու է Վրաստանի Հայոց ագգային խորհուրդը, որը վարելու է Վրսատանում ապրող հայ ժողովրդի կուլտուրական-կրթական գործերը։


Հայոց կառավարության դիվանագիտական ներկայացուցիչ Վրաստանում նշանակված է Լևոն Եվանգուլյանը[1]։


«Հորիզոն», 12 հուլիսի 1918 թ., № 136։ «Մշակ», 12 հալիսի 1918 թ., № 134։ «Աշխատավոր», 12 հուլիսի 1918 թ., № 81։


№ 64

Հայոց ագգային խորհրդի արտակարգ

նիստի արձանագրություն

12 հուլիսի 1918 թ.
ցերեկվա ժամը 2°°–ին

Նախագահում էր Ավ. Սահակյանը։ Ներկա էին՝ Ա. Երզնկյանը, Ա. Մխիթարյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Մ Ղարաբեկյանը, Ա. Խոնդկարյանը, Ս. Հարությունյանը, Ս. Մամիկոնյանը, Ս. Տիգրանյանը, Ա. Ստամբոլցյանը, բժիշկ Բաբալյանը, Հ. Քաջազնունին։


I. Երևանի դեպքերը.


Կարդացվում է Երևանից ստացած պաշտոնական նամակը։ Ամսույս 9-ին նրանք[2] ուլտիմատում են ներկայացրել՝ դատարկելա թուրքական Զեյվա և Քեորփալու գյուղերը, որոնք վիճելի կետերի կարգին են պատկանում։ Առանց պատասխանի սպասելու՝ առավոտյան ժամը 11-ին սկսեցին պատերազմական գործողությունները, որը

  1. Վերջինիս հրաժարվելու պատճառով Վրաստանում ՀՀ գործերի հավատարմատար նշանակվեց Արշակ Ջամալյանը։
  2. Խոսքը թուրքերի մասին է։