սպառնում էր լայն ծավալ ստանալ։ Ապա նկարագրվում է այն ծանր դրությունը՝ գլխավորապես պարենի, որ սպառնում է նոր անարխիա ստեղծել։ Մի քանի տեղերում ժողովուրդը ինքնակամ մտել է տաճկական մասը՝ իր արտերը հնձելու և այղ հողի վրա ընդհարումներ են եղել։ Անհրաժեշտ է Թ. Նազարբեկովին փոխել և դրամ ուղարկել։
Այդ առթիվ ստացվում է մի հայտարարություն պարոն Մ. Մամիկոնյանից,
որ, ի նկատի առնելով այն ծանր դրությունը, որը կարող է
իսպառ կտրել մեզ արտաքին աշխարհից, առաջարկում է վերաքննել
<Հայոց> ազգային խորհրդի Երևան գնալու խնդիրը՝ նրա տեղն
ուղարկելով մի արտակարգ լիազորություններով հանձնախումբ 5 հոգուց՝ բաղկացած Խորհրդի անդամներից, իսկ մնացածը թողնել Թիֆլիսում։
Այսպիսի մոմենտում, երբ անհրաժեշտություն է սերտ կապ
պահպանել արտաքին աշխարհի հետ, վնասակար է գլխատել ազգը և
թողնել մի մարդ, որ չի կարող նրա հեղինակությունը վայելել։
Ս. Հարությունյան. Պաշտպանում է իր նախկին տեսակետը, որ
մինչև հաղորդակցությանը չկանոնավորվի, չպետք է գնալ Երևան։ Բացի
այդ՝ պետք է մեր քաղաքականությանը պարզել։ Հ. Յ. Դաշնակցության
Բաքվի կենտրոնական կոմիտեն պատերազմ է հայտարարել
տաճկական կառավարությանը, իսկ մենք այստեղ ուրիշ
քաղաքականության ենք հետևում։ Սա ինչ է. մի՞թե սա հանդուրժելի է։ Կրկին
առաջարկում է վերաքննել Երևան գնալու խնդիրը, իր կարծիքով
չպետք է գնալ, միայն մեր իրավունքները հանձնել Երևանի <ազգային>
խորհրդին, որը, իբրև լիազոր, կառավարի երկիրը։
Արշ. Սխիթարյան. Գտնում է, որ Ազգային խորհուրդը, եթե ամբողջ հայության ներկայացուցչություն պետք է մնա այստեղ, միայն
կարող է գնալ Երևան՝ կառավարություն կազմի և վերադառնա։ Եթե
ընդմիշտ մեկնի, կարող է այնտեղ փակվել և կորցնել իր իրավական
հալը։ Ծայրահեղ դեպքում թող մի մասը գնա. թեկուզ ամեն մի հոսանքից
1-1 ներկայացուցիչ։
Ա. Երզնկյան. Արդեն հայտարարված է Արարատյան Հանրապետություն
և օտարներն էլ այդպես ճանաչում են։ Եթե Խորհուրդն
այստեղ մնա, ոչ մի ֆունկցիա չպիտի ունենա, որովհետև այս կամ այն
պետության վերաբերյալ հարցերը չեն մտնում նրա իրավասության