Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/123

Այս էջը սրբագրված է

այլ հանգամանքներն ի նկատի առնենք։ Ստեղծել մի մարմին արտաքին գործերին կից՝ դիպլոմատիական հարաբերությունների, դրամի, գաղթականության և այլ հարցերի, որ, փաստորեն, անկախ լինի, բայց իրավաբանորեն ստորադաս։


Արշ. Մխիթարյան. Համազգային խորհրդի դեմ իր կուսակցության[1] կողմից ոտնձգություններ չեն լինի։ Եթե ուրիշ կուսակցություններից լինելու են, թող այստեղ պարզ ասեն։


Ա. Երզնկյան. Այնտեղի համար հարկավոր են նոր մարդիկ, բայց ոչ նոր ինստանցիա[2] ստեղծել։ Ի՞նչ դրություն է այս՝ Կ. Պոլիսն ինքնուրույն, այստեղ, Երևանը, ամենքն անկախ իրենց գործելակերպով, ի՞նչ դուրս կգա դրանից։ Անհրաժեշտ է ստեղծել 3 հոգուց բաղկացած դիրեկտորիա՝ ներքին գործերը կաոավարելու որոշ հրահանգներով մինչև դրությունը կպարզվի։ Եթե Երևանին վտանգ չկա, որին չի հավատում, գնալ ամբողջապես այնտեղ։


Հ Քաջազնունի. Չշփոթել երկու հարց՝ հայ ազգը և Հայաստանի կառավարությունը։ Իհարկե, լավ է ուրույն ձևերով պետական փոխհարաբերություններ ստեղծել և ընդունել սովորական ձև։ Ոչ-ոք չի ասում, թե Թիֆլիսում գործ չկա, բայց Հայաստանի վերաբերյալ գործերը վարելու իրավունքը միայն նրա ստորադաս միսիայինն է, որը մեզնից կտրվելու դեպքում կարող է անկախ լինել։ Բայց, քանի որ ճանապարհ կա, նա Հայաստանի կառավարության օրգանն էր, իսկ այդ կարող է տեղի ունենալ միայն Երևանում։


Ստ. Մամիկոնյան. Չի կարողանում հասկանալ, երբ մի կառավարություն գնում է հրացանի, թնդանոթի բերանը։ Ամեն մի կառավարություն աշխատում է ապահով տեղ լինել, իսկ մենք կարծես ուզում ենք ուղղակի գերվել։ Խնդիրը միայն Զեյվան չէ, այլ ընղհանուր դրությունը, որը պարգելուց հետո պետք է ընդհանուր ձևեր առաջ բերել։ Մի՞թե կարելի է կառավարության ունենալ 7 վերստ ֆրոնտից հեռու լինելով. ինչ կլիներ կառավարության դրությունը, եթե նա Ալեքսանդրապոլի կռվում այնտեղ լիներ։


Նիստի շարունակությունը հետաձգվում է երեկոյան։

  1. Այսինքն՝ Հայ ժողովրդական կուսակցության։
  2. Ատյան։