ՀԱԱ, ֆ. 222, ց. I, գ. 141, թ. 294-295 շրջ.։ Պատճեն։ Մեքենագիր։
№ 65
Հայոց ազգային խորհրդի նիստի արձանագրություն
I. Երևան գնալը և մեր վերաբերմունքը ստեղծված դրության հանդեպ.
Սիր. Տիգրանյան. Մեր հիմնական տեսակետն այն է, որ պահանջ
են դրել այնտեղ իշխանություն կազմելու։ Դաշնակցական
ֆրակցիան կարևոր է գտնում նրանց[1] ուլտիմատում պահանջի բավարարումը։
Մանրամասնությունների նկատմամբ (օրինակ՝ դիրեկտորիայի
խնդիրը) կարելի է համաձայնության գալ։ Օրենսդրական և
վարչական խնդիրներն էլ այստեղ որոշել, կարող է պատահել, որ այդ
ֆունկցիաները միացվի մի մարմնի մեջ, իսկ <Հայոց> ազգային խորհուրդը
թողնել իբրև պահուստի՝ այն պայմանով, որ նա ժամանակավորապես
չխառնվի Երևանի ներքին գործերին։
Արշ. Մխիթարյան. Տեղական իշխանությունն անհրաժեշտ է, և
Ազգային խորհուրդն իրավունք չպետք է ունենա նրա ներքին գործերին խառնվելու։ Արտաքին հարաբերությունների գործը վարում է Ազգային
խորհուրդը և նա իրավունք չունի իր ֆունկցիաները ուրիշին
թողնելու՝ իբրև ընդհանուր հայկական մարմին։
Ա. Երզնկյան. Ծանրության կենտրոնն անձնավորությունների
թվի մեջ չէ, այլ սուվերեն իշխանության։ Մեր կարծիքով թե օրենսդրական
և թե վարչական իշխանությունն այստեղ պետք է լինի, միայն
ուղարկել լիազորներ արտակարգ իրավունքներով։ Տաճիկներն ըստ
- ↑ Այսինքն՝ Երևանի գործիչների։