րականը. հակառակ դեպքում վերաքննել խնդիրը, քանի որ նոր հանգամանք է երևան գալիս։
Ա. Երզնկյան. Նույնպես առաջարկում է հետ վերցնել հրաժարականը։
Ռ. Տեր-Մինասյան. Իբրև լիազորներ առաջարկում է՝
Ստ. Մամիկոնյանին, Արշ. Մխիթարյանին և Հ. Քաջազնունուն։
Երեքն էլ հրաժարվում են։
Ա. Երզնկյան. Հայտարարում է, որ մեծամասնությունը որոշել է
և կարող է երեք մարդ ուղարկել։ Թեկնածուների մասին խոսել
հետևյալ ժողովում։
Վերջում ժողովն ընդունում է հետևյալ որոշումները՝ 1) Եղած
փողի 3/4-ը ուղարկել Երևան, 2) Մի նամակ ուղարկել Պոլիս, 3) Տեսակցել
գերմանական ներկայացուցչի հետ՝ եղած ընդհարումների
մասին խոսելու և 4) Թիֆլիսում եղած երևանցի զինվորներին տեղափոխել հայրենիք՝ իրենց զենքով, քանի որ վրաց կառավարությունը պահանջում է։
Նիստը փակվում է գիշերվա ժամը 1-ին։
ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 29Տ շրջ.–298։ Պատճեն։ Մեքենագիր։
№ 66
Լրագրային հաղորդում՝ Հայոց ազգային խորհրդի
կողմից արտակարգ լիազորություններով օժտված
ներկայացուցիչներ Երևան ուղարկելու մասին
Հայոց ազգային խորհրդի ամսիս 12-ի արտակարգ նիստում որոշվել է իր կողմից արտակարգ լիազորություններով երեք հոգուց
- ↑ ժամանակը ցույց է տրվում՝ համաձայն հրապարակման բովանդակության։