Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/13

Այս էջը սրբագրված է

թափ անել և ապա կոտորել։ Ուստի որքան էլ անմիտ լինի, ուրիշ ելք չկա մեր ժողովրդի համար, քան դիմադրությունը, որ, թերևս, ուշացնի այդ գործը՝ մինչև գուցե դեպքերը նպաստավոր ելք ստանան։ Դրա համար էլ անհրաժեշտ է ունենան զատ-զատ կառավարություններ՝ հայկական, թուրքական, որ կաշխատեն փոխադարձ համաձայնությամբ դեսպանների <միջոցով>, կամ այլ կերպ։ Քանի որ նրանց մեջ ուժեղ է օսմանասեր հոսանքը, ավելի լավ է անմիջապես բանակցել օսմանյան կառավարության հետ մեր կարևոր խնդիրների նկատմամբ։


Ավ. Ահարոնյան. Երեք անգամ տեսնվել եմ գերմանական ներկայացուցչի հետ և խնդրել, որ հայերի նկատմամբ նույնն անեն, ինչ որ վրացիների։ Ցույց է տվել դոկումենտներ, որ օսմանցիք ուզում են առաջ գալ՝ ժողովրդին կոտորելով։ Այդ առթիվ իրենք բողոքում են, խնդրում են զինվորներ Ախալքալաքի և այլ տեղերի համար, որ հայերը չգաղթեն, բայց, ինչպես երևում է, վերևից կարգադրություն չկա։ Ինքը կարծում է, որ Գերմանիան չի ցանկանում մեր ժողովրդի կոտորածը հասարակական կարծիքի ազդեցության տակ, բայց ճիգեր չեն անում խանգարելու թուրքերին։


Քանի որ պատվիրակությունը[1] խնդրել է պատասխանատու քայլ չանել մինչև իրենց գալը, աստի վիճաբանությունները ընդհատվում են, իսկ թուրքերին ասել, որ սպասեն։


Նիստը փակվում է 11 ու կեսին։

Նախագահ
Անդամ-քարտուղար

ՀԱԱ, ֆ. 222, ց. 1,գ. 141, թ. 229-230 շբջ.։ Պատճեն։ Մեքենագիր։


№5

Հայոց ազգային խորհրդի նիստի արձանագրություն

28 մայիսի 1918 թ.
երեկոյան ժամը 10³°-ին
  1. Խոսքը Անդրկովկասի միասնական պատվիրակության կազմում Բաթումում գտնվող հայ պատվիրակների մասին է։