Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/131

Այս էջը սրբագրված է

բնազդներս է շոյում ու նրա արնալից աչքերին ներբողներ ձոնում Անդրկովկասի երեկվա «սոցիալիստ» փողոցը՝ խրախուսված ու թև առած «պրոլետարիատի» անվանի վարպետներից։


Սննք միամտորեն մեր երկրի «սոցիալիստ» գործչին ու նրա գործը հայ դյուրահավատ և մարտնչող աշխատավորության ջինջ մարմնով պատկերացրինք ու արինք այդպես այն ժամանակ, երբ նա՝ այդ մարմինը, առանց գարշանքի ու առանց գարշելու, գիտեր ստոր ու զազիր ուղիներով վաճառքի հանել ամեն գնողի ու ամեն մի գնով։ Խաբվեցինք բոլորից ու բոլոր ճակատներում ու, կաշառված «մի դեմոկրատական ճակատում», դավադրորեն մնացինք մենակ ու թե տվինք մահվան ուրուրին՝ անպատիժ իր պտույտն անելու մեր խավար աշխարհում։


Կամացուկ, բայց անդադրում գերեզմանն է փորվում բովանդակ հայության։ Իրավազուրկ Հայաստանի Հանրապետության անձուկ սահմաններում մեր ժողովուրդն իր համեստ բազկով՝ հուսահատ սեփական կյանքի ու իրավունքի կոթողն է դարբնում։ Սրբազան պայքար է սա հանուն մեր ցեղի արդար իրավունքների, սրբազան ու անհավասար գոյամարտ, որից մեր ժողովրդի հուղարկավորության երթի ձայներն են լսվում։


Գնանք նրա մոտ, լինենք այնտեղ, ուր խաբված ու իր բախտին թողած հայությունն է մարտնչում։ Անգամ այս դաժան օրերին չլինենք հոռի ու մոլար, չէ՞ որ մենք է, որ պիտի մեր Հռոմն ազատենք։ Ազատության զինվորի պարտքի գիտակցության սվինները ցուցահանենք, ուխտենք մնալ դիրքերում, դառնանք դեպի տան ու մնանք այնտեղ, ուր մի ամբողջ սարսափահար ժողովուրդ իր Մեծ Երկունքին է պատրաստվում...


«Հորիզոն», 13 հուլիսի 1918 թ., № 137։


№ 68

«Մշակ» թերթը ՀՀ իշխանության կենտրոնական մարմինների՝

Երևան տեղափոխվելու անցանկալիության մասին