ղորդեն Թիֆլիս։ Հիշյալ լիազորների հետ Երևան է մեկնում և զինվորական մինիստրը, որն իր ամբողջ գործունեության մեջ ղեկավարվում է այն ցուցմունքներով, որ կտա նրան Երևանի ազգային խորհրդի և ուղարկվող լիազորների միացյալ ժողովը։
II. Արշ. Մխիթարյանի. Ազգային խորհուրդը պահել Թիֆլիսում՝
իբրև գերագույն մարմին, իսկ Երևանի <ազգային> խորհուրդը դարձնել վարչություն՝ երկթի ներքին գործերը կառավարելու համար։
III. Խ. Կարճիկյանի. Համաձայն իր նախկին որոշման՝ Ազգային
խորհուրդն անմիջապես գնամ է Երևան՝ Հայաստանի իշխանությունը (կառավարություն, պառլամենտ) կազմակերպելու համար։
IV. Ա. Ստամբոլցյանի (սոցիալիստ-հեղաիոխական). Հայոց
ազգային խորհուրդը գնում է Երևան՝ Հայաստանի իշխանության
կազմելու։ Այնտեղ իր գործը կատարելով՝ մշակում է իր հարաբերությունները տեղական <Ազգային> խորհրդի հետ և վերադառնամ Թիֆլիս՝
իբրև ընդհանուր հայկական Խորհուրդ։
V. Հ. Քաջազնունի. երեկվա բանաձևը. <Երևանամ կազմակերպվում
է Հայաստանի կառավարության։ Ազգային խորհուրդը հաստատում
է այդ կառավարությանը և տեղեկացնում է օտար պետությաններին,
թե այդպիսի կառավարության կազմակերպված է և նրան
է հանձնարարում Հայաստանի անունից խոսելու օտար պետությունների
հետ։ Այս ակտից հետո Ազգային խորհուրդն ընդհատում է իր
գործունեությունը երկու ամսով՝ վերապահելով իրավունք հավաքվել
ավելի վաղ, եթե այդ պահանջվի։ Թիֆլիսում գործերը վարելու համար
Հայաստանի կառավարությունը նշանակում է դիպլոմատիական միսիա,
որն իր հրահանգները ստանում է կառավարությունից և պատասխանատու
է նրա աոջև>[1]։
Քվեարկվում է Արշ. Մխիթարյանի բանաձևը, ստանում է 2
ձայն, Խ. Կարճիկյանի բանաձևը 5 ձայն, Ա. Ստամբոլցյանինը 6
ձայն, Հ. Քաջազնանունը՝ 6 ձայն։
Սոցիալ-դեմոկրատները հետ են վերցնում իրենց բանաձևը և
իրենց ձայնը տալիս են Խ. Կարճիկյանի բանաձևին, որը, ստանալով
7 ձայն, համարվում է ընդունված։
- ↑ Տես № 55 փաստաթուղթը։