Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/137

Այս էջը սրբագրված է

ՈՐՈՇՈՒՄ. Որոնվում է առաջիկա երեքշաբթի՝ <ամսի> 17-ին[1] մեկնել Երևան։


Հ. Քաջազնունին հայտնում է, որ իր նշանակած Վրասաանի միսիայի հավատարմատար պարոն Լ. Եվանգուլյանը հրաժարվում է հիվանդության պատճառով։


Նիստը փակվում է <երեկոյան> ժամը 11-ին։

Նախագահ
Անդամ-քարտուղար

ՀԱԱ, ֆ. 222, ց. 1, գ. 141, թ. 298-299։ Պատճեն։ Մեքենագիր։


№ 70

«Հորիզոն» թերթը Երևան տեղափոխվելու

Հայոց ազգային խորհրդի որոշման մասին

13 հուլիսի 1918 թ.[2]


Հուլիսի 13-ին տեղի է ունեցել Հայոց ազգային խորհրդի և Հայաստանի կառավարության ընդհանուր նիստ՝ վերաքննելու Խորհրդի և Կառավարության Երևան մեկնելու հարցը։ Թեր և դեմ կարծիքներից հետո Ազգային խորհրդի զանազան ֆրակցիաներից եղել են հետևյալ առաջարկությունները։ Հայ հեղափոխական դաշնակցության ֆրակցիան առաջարկել է, որ Ազգային խորհուրդը և կառավարությունն իրենց ամբողջ կազմով անհապաղ մեկնեն Երևան։


Հայ ժողովրդական կուսակցությունն առաջարկել է Երևան ուղարկել միայն մի հանձնախումբ՝ արտակարգ լիազորություններով, որ տեղում կազմակերպի տեղական իշխանությունը։


Սոցիալ-դեմոկրատները հետ են վերցնում իրենց բանաձևը, որով առաջարկում էին Ազգային խորհրդի տեղափոխությունը ոչ ամբողջութամբ, բայց շարունակում են մասնակցել վիճաբանություններին։

  1. Բնագրում այդպես է, պետք է լինի՝ «16»։
  2. ժամանակը ցույց է տրվում՝ համաձայն հրապարակման բովանդակության։