Ա. Երզնկյանը և Խ. Կարճկյանը կարևոր են համարում նորից ընդունել եռապատկման խնդիրը։
Հարցը նորից վերաքննվում է և քվեարկությամբ որոշվում է
վերջնական լուծումը կատարել Երևանում։ <...>
ՀԱԱ, ֆ. 222, ց. I, գ. 141, թ. 299 շրջ.։ Պատճեն։ Մեքենագիր։
№ 72
Հայոց ազգային խորհրդի անդամ Ստեփան
Մամիկոնյանի դիմումը Խորհրդի նախագահին[1]
<Հայոց> ազգային խորհուրդը, հուլիսի 13-ին կայացած նիստում
վերաքննելով իր նախընթաց որոշումը, վճռել է տեղափոխվել
Երևան և այդպիսով դադարել գործելուց իբրև ընդհանուր ազգային
ներկայացուցչություն՝ համաձայն <Հայոց> ազգային համախորհրդակցությանից ստացված լիազորությունների։
Անկանոն էր դնել այդ խնդիրը քննության <հուլիսի> 13-ին,
որովհետև հայտարարված օրակարգում այդ խնդիրը նշանակված չէր։
Խնդրում եմ Ձեզ՝ օրակարգի դնել այդ որոշումից բխող
հետևյալ խնդիրը. Ազգային խորհուրդը, Երևան տեղափոխվելով, դառնում
է Հայաստանի Հանրապետության Խորհուրդ։ Իբրև այդպիսին՝
նա հնարավորություն և հարմարություն չի ունենալու շատ փափուկ
քաղաքական պատճառներով միջամտել այն բոլոր խնդիրներին,
որոնք ծագում են հայության զանազան հատվածների վերաբերմամբ
թե Վրաստանամ, թե Ատրպատականում[2], թե Բաքվամ, թե Հյուսիսային Կովկասում. մնամ է բաց տեղ և
այդ բացը պետք է լրացնել։
Ուստի առաջարկում եմ Ազգային խորհրդին կրկնապատկել իր
կազմը. 15 անձ կմնան Թիֆլիսում և կկազմեն Համազգային խորհուրդ,