լի, մահացությունը՝ անհաշիվ։ Մենք ցանկանում ենք անմիջապես իմանալ՝ արդյո՞ք Գերմանիան ցանկանում է իրականում մեզ օգնել, թե՞ ոչ։
Հրապարակվում է ըստ՝ Յոհաննես Լեփսիոս, Գերմանիան և Հայաստանը 1914-1918
թթ. /Թարգմանությունը՝ Վ. Հարությունյանի, Երևան, «Լաքի Փրինթ» հրատ., 2006, էջ 431-432, փաստ. № 408[1]։
№ 74
«Հայոց ազգային խորհուրդը մեկնում է Երևան»
վերնագրով տեղեկատվություն «Մշակ» թերթում
Այսօր՝ ամսիս 16-ին, Երևան է մեկնում Հայոց ազգային խորհուրդն իր ամբողջ կազմով և կառավարությունը՝ Հ. Քաջազնունու
գլխավորությամբ։ Լևոն Եվանգուլյանի փոխարեն Հայոց ազգային
խորհրդի դիվանագիտական ներկայացուցիչն է լինելու Վրաստանում
Ա. Ջամալյանը։
«Մշակ», 16 հոգիսի 1918 թ., № 137։
№ 75
«Հայոց ազգային խորհրդի հետ ընկնելու պատճառը»
վերնագրով տեղեկատվություն «Հորիզոն» թերթում
Ամսիս 16-ի գիշերը Հայոց ազգային խորհրդի և կառավարության
ու գերմանական ներկայացուցչության անդամները հավաքվեցին
Թիֆլիսի կայարանում՝ Երևան գնալու համար։ Սակայն նրանց