Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/145

Այս էջը սրբագրված է

Խոնդկարյանը, Ա. Ստամբոլցյանը, Հայ ժողովրդական կուսակցությունից՝ Ա. Մխիթարյանը, Ս. Մալխասյանը[1]։ Կառավարության կողմից գնում են իբրև թեկնածուներ՝ Ռ. Քաջազնունին, Խ. Կարճիկյանը, գեներալ Հ. Հախվերդյանը։


Ազգային խորհրդի և կառավարության հետ գնում է նաև ծառայողների շտատը։


«Հորիզոն», 17 հուլիսի 1918 թ., № 140։ «Աշխատավոր», 18 հուփսի 1918 թ., № 86։


№ 78

«Աշխատավոր» թերթը Հայոց ազգային

խորհրդի՝ Երևան տեղափոխվելու մասին

17 հուլիսի 1918 թ.[2]


Անդրկովկասյան հեղափոխական ֆրոնտի պայթումից հետո, երբ կալվածատերերի և թավադների կամակատար մենշևիկների «նախաձեռնությամբ» Անդրկովկասը բաժանվեց երեք «անկախ» պետությունների, երբ այդ երեք հատվածների միացյալ աշխատանքը չունեցավ «ցանկալի» հետևանքներ, երբ անկախ Վրաստանում հիմնավոր կերպով տեղավորվեցին «բարեկամ» գերմանացիները, իսկ Ադրբեջանում «արյունակից և կրոնակից» բարեկամ Տաճկաստանը, երբ, վերջապես, այդ երկու քաղաքական միավորներն աշխատում են իրենց «հզոր բարեկամների» միջոցով դնել իրենց պետական-վարչական կյանքի հիմքերը, երբ նրանք (թեպետ «ամեն գնով») աշխատում են «կարգ» հաստատել երկրի ներսում և բարեկամական կապեր՝ դրսում, այդ ժամանակ «Անկախ Արարատյան Հանրապետությունը», շրջապատված ամեն կողմից «բարեկամական» դաշինքը ստորագրող թշնամուց[3] ստիպված էր շարունակել զենքը ձեռքին կռվել իր ֆիզիկական գոյությունն ապահովելու համար։

  1. Վերջին պահին Թիֆլիսից Երևան չմեկնեցին սոցիալ-դեմոկրատ Մ. Ղարաբեկյանը և սոցիալիստ-հեղափոխական Ա. Ստամբոլցյանը։
  2. ժամանակը ցույց է տրվում համաձայն Հայոց ազգային խորհրդի՝ Թիֆլիսից Երևան ճանապարհվելու օրվա։
  3. Խոսքն Օսմանյան կայսրության մասին է։