Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/147

Այս էջը սրբագրված է

№ 79

«Աշխատանքի դրոշակ» թերթը ՀՀ իշխանության կենտրոնական

մարմինների՝ Թիֆլիսից Երևան ճանապարհվելու մասին

17 հուլիսի 1918 թ.[1]


Հայոց ազգային խորհրդի և կառավարության մեկնումը նշանակված էր ամսիս 16-ի երեկոյան, բայց այդ տեղի չունեցավ նշանակված ժամին։ Պատճառը <հետևյալն է>՝ Ազգային խորհրդին պատկանած ավտոմոբիլները գարաժից դուրս հանելու ժամանակ բռնվել են կարմիր գվարդիականների կողմից՝ չնայած այն բանի, որ նախօրոք այդ մասին ստացված էր համապատասխան թույլտվության։


Այդպես ուրեմն՝ Ազգային խորհուրդը ստիպված եղավ այդ օրը հետաձգել իր գնալը մյուս օրվան և մեկնեց ամսիս 17-ին, երեկոյան ժամը 5-ին։ Կայարանում այդ մասին ոչ մի կարգադրություն չէր արված, ուստի և գնացքը, որ պետք է մեկներ ժամը 2-ին, մեկնեց ժամը 5-ին։


Աչքի էր ընկնում նույնպես վրաց կառավարության ներկայացուցչի բացակայությունը՝ չնայած նրան, որ Ազգային խորհրդի նախագահը գնալուց առաջ պաշտոնական այցելությունով եղավ Ն. Ժորդանիայի[2] մոտ:


Առանց միջադեպի նաև չկատարվեց վրացական հանրապետության սահմանն անցնելը։ Գնացքը կանգնեցնում է գերմանական սպան, որը հայտնում է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Հայոց ազգային խորհրդի մեկնելու մասին։ Իսկ Թիֆլիսում հավատացնում էին, որ այդ մասին կարգադրություն արդեն արված է։ Գնացքը թույլ տվեցին անցնելու միմիայն շնորհիվ գնացքում ներկա գերմանական սպայի։ Շատ սիրալիր ընդունեցին մեզ Ադրբեջանի սահմաններում՝ Փոյլի կայարանում։ Վագոն է մտնում գավառապետի օգնականը և Գանձակի նահանգապետի կողմից ողջունում է Ազգային խորհրդին, որը[3] երկու օր

  1. ժամանակը ցույց է տրվում՝ համաձայն ՀՀ իշխանության կենտրոնական մարմինների՛ Թիֆլիսից Երևան ճանապարհվելու օրվա։
  2. Ժորդանիան Վրաստանի վարչապետն էր։
  3. Այսինքն՝ նահանգապետը։