Ս. Մամիկոնյան. Հայկական գավառները համարում է Ռուսաստանի մաս։ Ազգային խորհուրդը կարող է կարգադրություն անել նրա մասին։ Մինիստրություն ընտրելու կարիք չկա։ Ազգային խորհուրդը կարող է ինքը պատվիրակներ ուղարկել։
Ռ. Տեր-Մինասյան. Ինչ էլ լինի, պետք է մի կառավարություն,
դա Ազգային խորհուրդն է, որն ըստ էության արդեն եղած է կառավարություն։ Պետք է միայն որոշ փոփոխություններ մտցնել կազմի մեջ։
Ս. Հարությունյան. Պետք է լինի Հայաստանի կառավարություն՝ առանց սահման որոշելու։ Խորհուրդը պետք է իրեն պառլամենտ հայտարարի և
կազմի կառավարություն։ Պետք է կառավարության ղեկը հանձնել
ավելի մեղմ կուսակցության՝ հանձնարարելով մեկին կազմելու
կառավարություն։ Դրանով կառավարությանը բխած
կլիներ մի իրավազոր մարմնից։
Հ. Քաջազնունին առաջարկում է կարդալ իրենց գրությունը
թուրքերին՝ Ազգային խորհրդի՝ կառավարչական ֆունկցիաներ
ստանձնելու մասին։ Ալ. Խատիսյանը կարդում է այդ թուղթը։
Մ. Պապաջանյան. Թուրքերն իրենց Սեյմի ֆրակցիան հայտարարել են պառլամեիտ, լրացրել են զանազան հիմնարկություններից և
ընտրել են կառավարության։ Վրացիներինը հայտնի է՝ ինչպես
են կազմել։ Մնում ենք մենք, որ պիտի անկախություն հայտարարենք։
Արդեն թուրքերը վաղը հայտարարելու են, պետք է խոսել նրանց հետ
սահմանների մասին, անվանել պատվիրակներ, որ գնան բանակցեն
նրանց հետ։ Պետք է մի պառլամենտ ունենալ, որը կարող է լինել
Ազգային խուրհուրդը՝ լրացրած կազմով։ Նա էլ կընտրի մինիստր-նախագահ։
Ալ. Խատիսյան. Վաղը, մինչև պատգամավորների գնալը, մեր
անկախաթյանը հայտարարվի, որ մեզ հետ բանակցեն։ Պետք է օգտվել
մոմենտից և թուրքերին ճանաչել տալ անկախ Հայաստանը։ Մանդատը
պետք է Հայաստանի կառավարության անունից լինի։ Դրա համար
անհրաժեշտ է, որ Ազգային խորհուրդն իրեն ժամանակավոր կառավարություն հայտարարի, հետո կարող է կազմը փոխել։ Պետք է
նաև որոշել, թե ուլտիմատումի որ կետերն են անընդունելի։