Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/151

Այս էջը սրբագրված է

Դաժան հարվածները Խորհրդին շատ բան սովորեցրին։


Այժմ, երբ համեմատաբար խաղաղ շրջան ենք ապրում, երբ մի կողմից տեղի Են ունենում Կ. Պոլսի համաժողովի աշխատանքները, որոնցից մեծ չափով կախում ունի հայ ժողովրդի ապագան, մյուս կողմից՝ այն, որ Կովկասի կենտրոնում հաստատվել է կուլտուրական մի մեծ կառավարության[1], որը որոշ կերպով իր բարեկամական վերաբերմունքն է ցույց տալիս Հայկական հարցի լուծմանը, Ազգային խորհուրդը հնարավորություն ստացավ Երևան մեկնելու։


Հայ ժողովրդի համար ծագող լույսի արշալույսի հնարավորությունն արդեն զգալի է և Ազգային խորհուրդը կարող է այս հրճվանքի լուրը տանել այնտեղ, ուր հայրենի երկրի մի կտորի վրա մի բուռ անձնազոհ քաջարիներ, սրտմտությամբ լցված, երկաթե գինաշարքեր կազմելով, դեռևս շարունակում են կատարել իրենց սրբազան պարտքը։ Հայ ժողովրդի այդ քաջահաղթ պաշտպանները կընկնեն, բայց անձնատուր չեն լինի։


Ու թող սպիտակահեր Արարատի ստորոտների մոտ Ազգային խորհուրդը համակվի այն գործունյա ու անընկճելի ոգով, որ այնտեղ է տիրում։


Հայոց ազգային խորհրդի Երևան մեկնելու մեջ մենք չենք տեսնում Հայաստանի՝ միացյալ Անդրկովկասից բաժանվելը։ Ընդհակառակը՝ մենք հավատում ենք, որ Ազգային խորհուրդն ավելի սերտ կկապի Հայաստանն Անդրկովկասի կենտրոնի հետ, որ կգան ավելի լավ օրեր, երբ Անդրկովկասի բոլոր ժողովուրդները կասեն իրենց ազատարար խոսքը և այն ժամանակ կստեղծվի նրանց միությունն ավելի արդար, բարերար և հավասարորեն նրանց բոլորին բավարարող ձևերով։


«Աշխատավոր», 19 հուլիսի 1918 թ., № 87։


№ 81

Լրագրային հաղորդում՝ Երևան ճանապարհվելիս

ՀՀ ղեկավարների նկատմամբ վրացիների

հարուցած խոչընդոտների մասին

  1. Խոսքը Գերմանական կայսրության մասին է։