№ 86
Հայոց ազգային խորհրդի և Երևանի ազգային
խորհրդի առաջին համատեղ նիստը
Հուլիսի 20-ի երեկոյան Քաղաքային ինքնավարության շենքում
տեղի ունեցավ Երկու Խորհուրդների[1] առաջին խառը նիստը։
Ներկա էին կառավարության անդամներ Ռ. Քաջազնունին, գեներալ
Հ. Հախվերդյանը և Խ. Կարճիկյանը, Կենտրոնական ազգային
խորհրդի անդամներ Սիր. Տիգրանյանը, Ռուբենը, բժիշկ Ա. Բաբալյանը,
Ավ. Սահակյանը դաշնակցական, Արշ. Խոնդկարյանը (էսէռ),
Հ. Ազատյանը (էսդեկ), Ստ. Մալխասյանը և Ար. Մխիթարյանը (Հայ
ժողովրդական կուսակցություն)։ Ներկա էին նաև երևանի ազգային
խորհրդի ժամանակավոր վարչությունն ու բոլոր ֆրակցիաներն
իրենց ամբողջ կազմով։ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության
կողմից առաջին անգամ ներկա էր նաև պարոն Արշ. Մելիքյանը։
Նիստը բաց է անում երևանի <ազգային> խորհրդի նախագահ
Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանը. ողջույնի խոսք է ասում նորեկ
հյուրերին՝ հույս հայտնելով, որ նոքա պիտի կարողանան դժբախտ
հայ ժողովրդի վիճակը մի փոքր գոնե թեթևացնել և նորից նրա համար
ազատ և անկաշկանդ ապրելու և զարգանալու հնարավորւսթյան
ստեղծել։ Վերջում հայտարարելով, որ Երևանի ազգքային խորհուրդն
այսօրվանից իր բոլոր լիազորությունները հանձնում է <Հայոց> ազգային համախորհրդակցության կողմից ընտրված Կենտրոնական <ազգային>
խորհրդին, խնդրում է այդ Խորհրդի նախագահին գրավել նախագահական
աթոռը և վարել ժողովը։ Կենտրոնական ազգային
խորհրդի նախագահ Ավետիք Սահակյանը, անցնելով նախագահական
սեղանի շուրջը, առաջարկում է անմիջապես անցնել օրակարգի
հարցերին։ Կենտրոնական ազգային խորհրդի ցանկությամբ օրակարգի
մեջ մտցված են հետևյալ երեք հարցերը.
1) Երևանի ազգային խորհրդի զեկուցումն իր գործունեության մասին։
- ↑ Հայոց ազգային խորհրդի և Երևանի ազգային խորհրդի։