նիան, որի օգնությանը դիմում էին մեր ներկայացուցիչները, հուսադրում էր մեզ, որ կապահովի մեր ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Այսպիսի պայմաններում գումարվեց Կ. Պոլսի կոնֆերենցիան, որը հրավիրված էր Գերմանիայի նախաձեռնությամբ և որի նպատակն էր որոնել Անդրկովկասի քաղաքական դրությունը։ Գերմանիայի, Ավստրիայի և Բոդդարիայի ներկայացուցիչները մեզ հավաստիացումներ էին տալիս, որ պիտի աշխատեն Անդրկովկասի սահմանները գծել համաձայն Բրեստի պայմանագրի։ Այն, որ այսօր այդ կոնֆերենցիան Կ. Պոլսից փոխադրված է Բեռլին[1] և մի քանի այլ նշաններ, գալիս են հասադրելու մեզ, որ Թուրքիայի դաշնակիցների այդ հավաստիացումները սին խոստումներ չեն։ Ըստ երևույթին Անդրկովկասի բախտը որոշվելու է ոչ թե այստեղ, մեզ մոտ՝ Անդրկովկասում, այլ մեր երկրից հեռու՝ Բեռլինում, իսկ մինչ այդ Հայաստանի կառավարությանն ու հասարակական-քաղաքական գործիչները պիտի աշխատեն ամեն կերպ պահել ու պահպանել այն երկիրը, որն այսօր Հայաստան կոչվելու հավակնությունն ունի և հայ ժողովրդի այն բեկորները, որոնք թե մեր և թե Վրաստանի ու Ադրբեջանի տերիտորիայի վրա մի կերպ քարշ են տափս իրենց գոյությանը։ Այս զեկուցման շուրջը լինելիք վիճաբանաթյաններն էլ հետաձգվում են հաջորդ նիստին։
Հերթի է դրվում երրորդ հարցը՝ իշխանության կազմակերպումը։
Զեկուցում է ընկեր Խաչ. Կարճիկյանը։ Նա հայտնում է, որ
Կենտրոնական ազգային խորհուրդը Վրաստանի անկախության
հռչակումով հարկադրված եղավ որոշ քաղաքական ակտեր կատարելու
համար (հաշտության դաշնագրի ստորագրումը և այլն) Հայաստանը
ևս անկախ հոչակել և իշխանություն կազմել։ Կառավարության
կազմումը <Կենտրոնական> ազգային խորհրդի կողմից հանձնարարվեց
ընկեր Ռուբ. Քաջազնունուն։ Կառավարությանը պետք է
կոալիցիոն լիներ։ Բայց ընկեր Գ. Քաջազնունուն չհաջողվեց համաձայնության
գալ մյուս կազմակերպությունների հետ, որովհետև
Հայ ժողովրդական կուսակցությունը, որին երկու պորտֆել էր առաջարկվում, չցանկացավ ընդունել այդ պորտֆելները և որոշեց չմաս-
- ↑ Այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։