Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/166

Այս էջը սրբագրված է

ների ուշ երեկոյան 11 ժամին քաղաք ժամանելու պատճառով հանդիսավոր ընդունելությունը հետաձգվեց հետևյալ օրը ժամը 12-ին։ Հանրապետության վարչությանը, Պարսկաստանի հյուպատոսությունը, հաստատությունների, ազգությունների, օսմանյան և գերմանական կայսրությանց ներկայացուցիչները քաղաքային տանից գնացին առաջնորդարան՝ ճաշ-ընթրիք վայելելու։


Սպասված պաշտոնական հանդիսավոր ընդունելությունը չեղավ։


Ամսիս 7/20–ին, երեկոյան 6 ժամին Երևանի փոխթեմակալ տեր Խորեն եպիսկոպոսի հետ այցելեցի Հանրապետության պաշտոնյաներին, որոնք ընդունեցին ինձ ներքին գործերի պաշտոնյա պարոն Արամի (փաշա) բնակարանում։ Ընդունելությանը ներկա էին պ. պ. վարչապետ Հ. Քաջազնունին, Խ. Կարճիկյանը և Արամը (փաշա), Թիֆլիսի ազգային խորհրդի նախագահ Ավետիս Իսահակյանը և մի անդամ։ Նվաստս պատիվ ունեցա ողջունելու վարչությանը հետևյալ խոսքերով.


«Ազգիս Վեհափառ Հայրապետը ողջունում և օրհնում է Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների գալուստը։ Նորին Սրբությունը Մայր Աթոռի միաբանության հետ աղոթում է և խնդրում Աստծու կարողությանը և հաջողությունը երկթիս վերակազմության շինարար գործում»։


Վարչապետն ու Ազգային խորհրդի նախագահը, խորին շնորհակալություն հայտնելով Ձհրդ Սրբության ուշադրության և բարի ցանկությունների համար, խնդրեցին, համբուրելով Ձերդ Սրբության Սուրբ Աջը, հայտնել իրենց որդիական հարգանքը։


Այնուհետև խոսվեց գաղթականների դրության և ազգիս քաղաքական հանգամանքների մասին, որ մտերմական բնավորությամբ էր և որ բերանացի զեկուցեցի Ձերդ Սրբությանը։

Համբուրելով Ձերդ Սրբության Սուրբ Աջը
մնամ խոնարհ որդի
Հուսիկ արքեպիսկոպոս