Էջ:Documents and public speeches about First Republic of Armenia.djvu/167

Այս էջը սրբագրված է

ՀԱՍ, ֆ. 57, ց. 5, գ. 190, թ. 1: Բնագիր։ Ձեռագիր։ Հրապարակված է՝ «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության։ Մայր Աթոռ ս. էջմիածինը առաջին Հանրապետության տարիներին (1918-1920 թթ.)» /Կազմող ՝ Ս. Ա. Բեհբուդյան, երևան, «Ոսկան Երևանցի» հրատ., 1999, էջ 61-62, փաստ. № 28։


№ 88

Հայոց ազգային խորհրդի և Երևանի

ազգային խորհրդի երկրորդ համատեղ նիստը

22 հուլիսի 1918 թ.


Նիստին ներկա են Թիֆլիսի կենտրոնական և Երևանի ազգային խորհուրդներն իրենց ամբողջ կազմով։ Ներկա է նաև կառավարաթյունը՝ Ռ. Քաջազնունու գլխավորությամբ։ Որովհետև դաշնակցականներն ու էսէռները ֆրակցիոն ժողովներ ունեին, ուստի Խորհուրդների խառը ժողովը բացվում է նշանակված ժամից կես ժամ ուշ։ Նախագահում է Ավ. Սահակյանը։


Օրակարգի մեջ մեկ հարց կա միայն՝ Համազգային խորհրդի հարցը։ Սոցիալ-դեմոկրատների կողմից օրակարգի մեջ մտցվում է մի կետ ևս՝ խոսքի ազատությունը Երևանում։


Հերթի է դրվում առաջին հարցը։ Ֆրակցիաների ներկայացուցիչները կարդում են իրենց ֆրակցիաների բանաձևերն ու պատճառաբանում այդ։ Առաջին հայտարարությունն անում է Հայ ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Արջ. Սխիթարյանյք[1]: Նա հայտնում է, որ ժոդովրդական կուսակցությունը Թիֆլիսում մեծ ջանքեր թափեց համոզելով մյուս կուսակցություններին, որ, ի նկատի ունենալով հայության ներկա քաղաքական անկայուն դրությունը, կարիք չկա Ազգային խորհուրդն ամբողջ կազմով Երևան փոխադրել, որ կարելի է բավականանալ 3 լիազորներով, որոնք և կլինեն Կենտրոնական խորհրդի ներկայացուցիչները Երևանում։ Իսկ Կենտրոնական

  1. Այս և հաջորդ շեղատառ ընդգծումները թերթինն են։