Սոցիալիստ-հեղափոխականները գալիս են ժողովի վերջում և հայանում են, որ իրենց ֆրակցիան ուլտիմատումի նկատմամբ մնում է նախկին կարծիքին, այսինքն՝ կողմնակից է չստորագրելուն։
Թուրքերի հետ բանակցելու համար ընտրվում են Ա. Երզնկյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Մ. Պապաջանյանը, Ա. Ստամբոլցյանը։
Նիստը փակվում է ժամը 12 և 3/4-ին։
ՀԱԱ, ֆ. 222, ց. 1 գ. 141, թ. 237-238։ Պատճեն։ Մեքենագիր։
№6
Քաղվածք Հայոց ազգային խորհրդի
նիստի արձանագրությունից
Նախագահում է Ավ. Ահարոնյանը։ Ներկա են՝ Տ. Բեկզաղյանը, Լ. Թումանյանը, Ստ. Մամիկոնյանը, Ս. Հարությունյանը, Ա. Ստամբոլցյանը, Հ. Բեկզադյանը, Ա. Բաբալյանը, Ն. Աղբալյանը, Ռ. Տեր-Մինասյանը, Մ. Հարությունյանը։
I. Կոչ հայ Ժողովրդին.
Նախագահը կարդում է պրեզիդիումի հետևյալ հայտարարությունը. «Անդրկովկասյան քաղաքական ամբողջության լուծարումով և
Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր
դոության հանդեպ՝ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է
հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերում կազմել Հայոց ազգային
կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես
ստանձնում է կառավարության բոլոր ֆունկցիաները հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար»։